Հա

Քաղաքական

02/12/2021 - 12:10

«Իրանում գոյութիւն չունի ուրանի մինչեւ 90 տոկոս հարստացում». Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի տնօրէն Ռաֆայէլ Գրոսին՝ France 24-ին տւած իր վերջին հարցազրոյցում անդրադարձել է Միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցութիւններին՝ շեշտելով, որ գործակալութիւնը հետեւում է բանակցութիւնների ընթացքին:

«alikonline.ir» - ՄԱԳԱՏԷ-ի տնօրէն Ռաֆայէլ Գրոսին՝ France 24-ին տւած իր վերջին հարցազրոյցում անդրադարձել է Միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցութիւններին՝ շեշտելով, որ գործակալութիւնը հետեւում է բանակցութիւնների ընթացքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Պատասխանելով հարցմանը, թէ արդեօ՞ք Վիեննայի բանակցութիւններից՝ գործակալութիւնը դրական արդիւնքների ակնկալիքներ ունի, թէ՞ ոչ, նա պատասխանել է. «Դա բարդ խնդիր է: Սակայն միշտ էլ հնարաւոր է դրական արդիւնքներ ակնկալել, արդիւնաւէտ համաձայնագրի հասնելու համար: Իմ համոզմամբ լաւ համաձայնագիր ունենալը միշտ էլ հնարաւոր է, յատկապէս՝ քաղաքական կամքի դրսեւորման դէպքում»,- նշել է նա՝ աւելացնելով, որ վերջին ամիսների ընթացքում բանակցային խմբերն արդէն հասցրել են բանակցել՝ 6 փուլերով, իսկ այժմ ընթանում է բանակցութիւնների 7-րդ փուլը:

Նա շեշտել է, որ կան նաեւ դիւանագիտական եւ քաղաքական հարցեր, բազմակողմ դիւանագիտութեան մէջ առկայ է բազմաթիւ տարաձայնութիւններ, սակայն չեղարկւելիք պատժամիջոցների ցանկն ու տեխնիկական հարցերն ենթակայ են քննարկման, եւ բանակցութիւնների, ինչը բարդ պրոցես է, սակայն եթէ կողմերը ցանկանան՝ այն կը ստացւի:

Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի վերջին յայտարարութիւններին, թէ իբր Իրանը ձեռնամուխ է դարձել մինչեւ 90 տոկոս ուրանի հարստացմանը, եւ թէ 90 տոկոսով հարստացւած ուրանն օգտագործւում է միջուկային զէնք պատրաստելու համար, նա նշել է. «Մենք չենք տիրապետում նման տեղեկութեան, սակայն, գործակալութեան հսկիչ միջոցառումները վկայում են, որ Իրանը չի իւրացրել մինչեւ 90 տոկոս ուրանի հարստացման պահանջները»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։