Հա

Քաղաքական

04/12/2021 - 10:10

Պուտինը, Էրդողանի խնդրանքով, ներկայացրել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդիւնքները

Թուրքական կողմի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ:

«alikonline.ir» - Թուրքական կողմի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ. հաղորդում է Tert.am-ը:

Կրեմլի պաշտօնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդիւնքների մասին:

«Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատւել է Բաքւի եւ Երեւանի պատրաստակամութիւնը՝ փոխգործակցելու տարածաշրջանում կայունութեան ապահովման համատեքստում, ինչպէս նաեւ երկու պետութիւնների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրւածութիւն է դրսեւորւել առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղութեամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնութեան միջնորդական դերի կարեւորութիւնը, հանդէս է եկել ջանքերի հետագայ համակարգման օգտին, այդ թւում՝ օգտագործել ռուս-թուրքական կենտրոնի հնարաւորութիւնները՝ վերահսկելու կրակի եւ հակամարտութեան գօտում բոլոր ռազմական գործողութիւնների դադարեցումը»,- ասւում է Կրեմլի կայքում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։