Հա

Քաղաքական

04/12/2021 - 12:40

«Ոչ մի համաձայնութիւն ձեռք չի բերւի, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցւած չէ». Ուլեանով

Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման նպատակով Իրանի եւ 4+1-ի միջեւ անց կացւած բանակցութիւնների հերթական փուլին: 

«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման նպատակով Իրանի եւ 4+1-ի միջեւ անց կացւած բանակցութիւնների հերթական փուլին: 

Իրանական պատւիրակութիւնը ներկայացրել է Միջուկային ծրագրի փաստաթղթի նախագծի համապարփակ եւ հիմնարար վերանայումը, որն արժանացել է Արեւմուտքի քննադատական ​​արձագանգին։ 

Փաստօրէն, միջուկային փաստաթղթի նախագծի հիմնովին վերանայման Իրանի առաջարկը, որին մենք հասել ենք բանակցութիւնների վեց փուլերի ընթացքում, լուրջ ազդեցութիւն է ունեցել մեր Արեւմտեան գործընկերների վրայ: Նրանք կարծում են, որ սա շատ ծայրայեղ մօտեցում է, եւ համապատասխան արձագանգ են տւել։ 

Վիեննայի բանակցութիւններում կայ մի օրէնք. համաձայնություն ձեռք չի բերւի, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցւած չէ։ Իհարկէ, բարեփոխումները միշտ էլ հնարաւոր են, եւ դիրքորոշման փոփոխութիւնը նորմալ երեւոյթ է, բայց աւելի լաւ է, որ նման բարեփոխումները խոչընդոտ չդառնան բանակցութիւնների առաջընթացին»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։