Հա

Քաղաքական

05/12/2021 - 12:55

Լաւրովն ու Բլինքէնն Ուկրայինայի պատճառով վիճել են

Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի միջեւ լարւած վէճ է տեղի ունեցել Ուկրայինայում ստեղծված իրավիճակի շուրջ: 

«alikonline.ir» - Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի միջեւ լարւած վէճ է տեղի ունեցել Ուկրայինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Bloomberg-ը՝ յղում անելով աղբիւրներին։

Թերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ կազմակերպւած գալա ընթրիքի ժամանակ լեզւակռիւ է տեղի ունեցել։ Միջոցառման ժամանակ Լաւրովը ելոյթ է ունեցել եւ ասել, որ 2014 թւականին Ուկրայինայում տեղի ունեցած իրադարձութիւնները պետական յեղաշրջում էին։ Բացի այդ, նա ասել է, որ ՆԱՏՕ-ն եւ Եւրոմիութիւնը միտումնաւոր ճնշում են այլախոհութիւնը եւ փորձում են վախեցնել Ռուսաստանին։

Ի պատասխան՝ պետքարտուղարն ասել է, որ 2014 թւականին Կիեւում խաղաղ ցուցարարների գնդակոծմանը մասնակցել են Ուկրայինայի այն ժամանակւայ նախագահ Վիկտոր Եանուկովիչին հաւատարիմ ուժերը, ինչպէս նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։