Հա

Քաղաքական

06/12/2021 - 08:35

«Մոսադ»-ի ղեկավարն Իրանի հարցով կը մեկնի ԱՄՆ

Իսրայէլի հետախուզութեան՝ «Մոսադ»-ի ղեկավար Դէյւիդ Բարնեան կը  մեկնի Վաշինգտոն՝ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաների հետ քննարկելու Իրանի հարցը:

«alikonline.ir» - Իսրայէլի հետախուզութեան՝ «Մոսադ»-ի ղեկավար Դէյւիդ Բարնեան կը մեկնի Վաշինգտոն՝ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաների հետ քննարկելու Իրանի հարցը. յայտնում է Tert.am-ը՝ Times of Israel-ին յղումով:

Ուղեւորութիւնը տեղի է ունենում պատժամիջոցների չեղարկման դիմաց 2015 թւականին Իրանի եւ «միջնորդ վեցեակի» միջեւ կնքւած Միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցութիւնների դադարեցումից մի քանի օր անց, երբ «ԱՄՆ-ից յայտնել են, որ Իրանը լուրջ չէ համաձայնութեան հասնելու հարցում»:

Բարնեան կը փորձի համոզել ԱՄՆ ղեկավարութեանը ոչ թէ ձգտել միջանկեալ գործարքի, որը թոյլ կը տայ Իրանին վերադառնալ համաձայնագրին լիակատար կատարման, այլ փոխարէնը ձգտել միջազգային աջակցութիւն ստանալ Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների համար:

Իսրայէլի հետախուզութեան ղեկավարը շեշտելու է, որ եթէ Իրանի հետ, այնուամենայնիւ, համաձայնութիւն ձեռք բերւի, Իսրայէլը պարտաւորւած չի լինի դրանով եւ կը շարունակի Իրանի միջուկային աշխատանքը խափանելու ջանքերը։

Նշւում է, որ Իսրայէլի պաշտպանութեան նախարար Բենի Գանցը շաբաթւայ վերջին եւս կայցելի ԱՄՆ՝ Իրանի հարցով բանակցութիւններ անցկացնելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։