Հա

Քաղաքական

07/12/2021 - 08:25

«ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ընդունում. Ռուսաստանին դա դուր չի գալիս». Պեսկով

ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիւ դիրքորոշում է ցուցաբերում եւ կարմիր գծեր չի ճանաչում, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկւան ապահովագրում է իր սեփական շահերը: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիւ դիրքորոշում է ցուցաբերում եւ կարմիր գծեր չի ճանաչում, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկւան ապահովագրում է իր սեփական շահերը: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն այժմ չափազանց ագրեսիւ դիրքորոշում ունի: Նկատում ենք պարոն Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար-ԽՄԲ.) հռետորաբանութիւնը: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանութիւնը»,- ասել է Պեսկովը:

«Նախ նրանք բոլորը խօսում են այն մասին, որ իրենք որեւէ կարմիր գծեր չեն ճանաչում: Նրանք խօսում են նաեւ այն մասին, որ ՆԱՏՕ-ն անելու է ամէն ինչ, ինչ ուզում է: Երրորդ, խօսում են որ տարածքում պատահի: Չորրորդ, եւ այդ ամէնը Ռուսաստանի Դաշնութեանը զսպելու համար: Մեզ դա դուր չի գալիս: Մենք այնպէս ենք անում, որ ապահովագրենք մեր սեփական շահերը»,- յաւելել է Պեսկովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։