Հա

Քաղաքական

07/12/2021 - 09:55

«Ասէ՛ք ամսաթիւը, թէ երբ է բացւելու Զանգեզուրի միջանցքը». Ալիեւը դարձեալ սպառնալից յայտարարութիւն է արել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Հայաստանից ժամկէտներ է ակնկալում ստանալ, թէ երբ կը գործարկւի այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցքը»:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Հայաստանից ժամկէտներ է ակնկալում ստանալ, թէ երբ կը գործարկւի այսպէս կոչւած՝ «Զանգեզուրի միջանցքը». հաղորդում է Tert.am-ը:

«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեէպ, դրանք բաւականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ յայտնեն ամսաթիւը, թէ երբ կազատեն մեր հողերը, եւ մենք կը դադարեցնենք: Այսօր նոյնն եմ ասում: Նշէ՛ք ամսաթիւը, թէ երբ է բացւելու Զանգեզուրի միջանցքը, եւ այդ դէպքում ոչ մի խնդիր չի լինի»,- Ալիեւին մէջբերել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վերջինս յաւելել է, որ իրենք «ինչին ուզում են հասնել, հասնում են»: «Լաւ կը լինէր, եթէ այդ հարցը լուծւէր կառուցողական ճանապարհով, բանակցութիւնների եւ փոխըմբռնման եղանակով»,- նշել է Ալիեւը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։