Հա

Քաղաքական

08/12/2021 - 12:50

«Ուժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վէճերը լուծելու հարցում անընդունելի են». ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կոչ են արել ապահովել մարդասիրական կազմակերպութիւնների հասանելիութիւնը տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը, ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իւ Լէ Դրիանը, որոնք ներկայացնում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցութիւն են յայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխօսութեան վերականգնմանը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքոյ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը, ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իւ Լէ Դրիանը, որոնք ներկայացնում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցութիւն են յայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխօսութեան վերականգնմանը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքոյ: Համանախագահ երկրները կողմերին կոչ են անում շարունակել երկխօսութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որն սկսւել է Նիւ Եօրքում սեպտեմբերին եւ Փարիզում  նոյեմբերին կայացած հանդիպումներով, ինչպէս նաեւ շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում կայուն խաղաղաութեան հաստատման գործում: Այս մասին ասւում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ յայտարարութեան մէջ: Տեղեկացնում է Tert.am-ը:

Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանութիւնից եւ գործողութիւններից եւ ամբողջութեամբ կատարել 2020 թւականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թւականի նոյեմբերի 26-ին ստանձնած պարտաւորութիւնները՝ ըստ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի միջեւ եւ այլ համատեղ ընդունւած հրադադարի համաձայնագրերի: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել իրենց համագործակցութիւնը համանախագահների հովանու ներքոյ՝ որոշակի առաջնընթաց գրանցելու մարդասիրական խնդիրների, այդ թւում՝ կալանքի տակ գտնւող անձանց, ականազերծմանը, անհետ կորածների, տեղահանւած անձանց կամաւոր վերադարձին եւ պատմամշակութային վայրերի պաշտպանութեանը վերաբերող խնդիրների կարգաւորման հարցում, ինչպէս նաեւ կառուցողական աշխատանք տանելու այլ կարեւոր հարցերի լուծման համար, ինչպիսին են սահմանզատումը եւ սահմանագծումը եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Համանախագահ երկրները նաեւ մտահոգութեամբ մատնանշում են հայ-ադրբեջանական չսահմանագծւած սահմանին տեղի ունեցած վերջին միջադէպերը եւ հաստատում են, որ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը սահմանային վէճերը լուծելու հարցում անընդունելի են: Համանախագահ երկրները նաեւ յիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց պարտականութեան մասին՝ հաւատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրաւունքի պահանջներին եւ կոչ են անում կողմերին անմիջապէս վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների դէմ գործող բոլոր սահմանափակումները՝ թոյլ տալով հասանելիութիւն ստանալ դէպի հակամարտութիւնից տուժած շրջաններ եւ բնակչութեանը:

Համանախագահ երկրները յորդորում են կողմերին հնարաւորինս շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում՝ թոյլ տալով նրանց տեղում՝ առաջին ձեռքից, գնահատելու իրավիճակը, շօշափելի առաջընթաց գրանցելու վերոնշեալ հանդիպումներում քննարկւած մարդասիրական նախաձեռնութիւնների իրագործման հարցում եւ համաձայնութեան գալու հետագայ շփումների օրակարգի վերաբերեալ: Նրանք վերահաստատում են իրենց աջակցութիւնը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին տարածաշրջանում եւ յորդորում են կողմերին համագործակցել այդ ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց յանձնառութիւնն աշխատելու կողմերի հետ՝ ԼՂ հակամարտութեան հետեւանքով առաջացած կամ դրան առնչւող բոլոր առկայ խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար՝ իրենց մանդատի համաձայն, որպէսզի նպաստեն անվտանգ, կայուն, բարգաւաճող եւ խաղաղ ապագայի հաստատմանը Հարաւային Կովկասի տարածաշրջանում:

 

Յարակից լուրեր

  • Ամէն փոփոխութիւն անպայման աւելի լաւին չ՛առաջնորդեր
    Ամէն փոփոխութիւն անպայման աւելի լաւին չ՛առաջնորդեր

    Երկար ժամանակէ ի վեր չենք խօսած Լիբանանի մէջ տիրող կացութեան մասին: Ի՞նչ խօսէինք. անվերջ արժեզրկուող դրամանիշի, անոր հետեւանք` գիներու յարատեւ բարձրացման, աղքատութեան շատացման, յոռետեսութեան ու անելանելիութեան զգացումին տարածման պայմաններուն մէջ դժուար էր կատարուածը հասկնալ ու վերլուծումի փորձ կատարել: Պետական ղեկավարներու կողմէ կացութիւնը հակակշռելու նախաձեռնութիւններ ալ չկային, ու բոլորս անկարող ականատեսներ դարձած էինք պետական մեքենային ամլացման:

  • Ակնարկ. Համահայկակա՛ն ցունամիի մը հրամայականը
    Ակնարկ. Համահայկակա՛ն ցունամիի մը հրամայականը

    Աշխարհի մեծ իրադարձութիւններէն մեկուսի ինկած արշիպեղագոսի մը մէջ, որ կը կոչուի Թոնկա, 14 եւ 15 յունուարին տեղի ունեցաւ բնական աղէտ մը, որ ահազանգի ալիքներ տարածեց մինչեւ հազարաւոր քիլոմեթ» հեռուները գտնուող ծովափերուն: Ընդծովեայ հրաբուխ մը, որ յաճախ «մանր» բորբոքումներ ունեցած է անցեալ տարիներուն, պայթեցաւ այնպիսի ուժգնութեամբ մը, որուն պատճառով ստեղծուած ցունամիի ալիքները հասան մէկ կողմէ մինչեւ Ճափոն ու Չինաստան, իսկ դէպի արեւելք` Միացեալ Նահանգներու ու Խաղաղականը եզերող երկիրներու ափերը:

  • «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum
    «Թուրքիան կը դառնա՞յ Հայաստանի «մեծ եղբայրը»». Regnum

    Հետեւելով Հայ Կաթողիկէ պատրիարք Ռաֆայէլ Պետրոս 21-րդին օրինակին, որն անցեալ տարւայ դեկտեմբերի կէսերին մեկնաբանել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները վերականգնելու նախաձեռնութիւնը, օրերս իրենց խօսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալեանը եւ համայնքի ներկայացուցիչները։

  • ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապւած կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մէկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը
    ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապւած կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մէկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

    ԱՄՆ Հետաքննութիւնների դաշնային բիւրոն (ՀԴԲ-FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուէլարի՝ Տեխաս նահանգում գտնւող բնակարանը դաշնային լայնածաւալ հետաքննութեան մի գործով, որի հետքերը տանում են դէպի Ադրբեջան եւ կապված են նաեւ ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին յայտնում է ամերիկեան ABC News-ը՝ յղում անելով իր աղբիւրներին:
    Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդեօք հէնց Կուէլարն է Ադրբեջանի եւ ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչւող դաշնային հետաքննութեան հիմնական թիրախը:

  • «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը ՀՀ իշխանութեան մենաշնորհը չէ». ՀՅԴ Շւեդիայի կոմիտեութիւն
    «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը ՀՀ իշխանութեան մենաշնորհը չէ». ՀՅԴ Շւեդիայի կոմիտեութիւն

    Ականատես ենք ՀՀ կառավարութեան ներքին եւ արտաքին պետականակործան քաղաքականութեանը եւ դրանից բխող Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու ապագային սպառնացող վտանգներին ու մարտահրաւէրներին: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Շւեդիայի կոմիտէն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։