Թուրքական Pegasus Airlines աւիաընկերութիւնը մօտ օրերս թռիչքներ կը սկսի Ստամբուլ-Երեւան երթուղով։ Այս մասին, ըստ TRT-ի, յայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։
«alikonline.ir» - Թուրքական Pegasus Airlines աւիաընկերութիւնը մօտ օրերս թռիչքներ կը սկսի Ստամբուլ-Երեւան երթուղով։ Այս մասին, ըստ TRT-ի, յայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։ Գրում է Yerkir.am-ը:
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն ասել էր, որ Անկարան շահագրգռւած է Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ։ Թուրքական կողմը յոյս ունի, որ շուտով կը կարողանայ խաղաղութեան պայմանագիր կնքել Երեւանի եւ Բաքւի միջեւ, իսկ թռիչքների բացումը պէտք է դիւրացնի բոլոր կողմերի միջեւ տնտեսական շփումները։
Յիշեցնենք, որ «Pegasus»-ը պատկանում է Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից մէկին՝ Սաբանջըներին, որոնք իրենց կարողութիւնը դիզել են Կիլիկայի ցեղասպանւած ու տեղահանւած հայերի ունեցւածի իւրացմամբ։
Վերոնշեալ գերդաստանի անունը կրող Սաբանջը համալսարանում է ուսանել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններում հայկական կողմից բանագնաց, ԱԺ փոխխօսնակ, ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանը։