Հա

Քաղաքական

02/01/2022 - 13:05

«Իրանն ու Հայաստանն առաջիկայ մի մեծ փուլում յարաբերւելու են բազմակողմ ձեւաչափում, երկկողմ յարաբերութիւնները 2-րդ պլան են մղւելու». իրանցի վերլուծաբան

«Հայ-իրանական յարաբերութիւնները 2022 թւականին աւելի արդիւնաւէտ են լինելու բազմակողմ ձեւաչափերում, քան երկկողմ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին եւ դրանց ներուժին:

«alikonline.ir» - «Հայ-իրանական յարաբերութիւնները 2022 թւականին աւելի արդիւնաւէտ են լինելու բազմակողմ ձեւաչափերում, քան երկկողմ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւններին եւ դրանց ներուժին:

Վերլուծաբանն ասաց, որ տարին բաւականին ուշագրաւ փուլեր էր պարունակում հայ-իրանական յարաբերութիւնների համար:

«2021 թւականը սկսւեց շատ խոստումնալից հայ-իրանական յարաբերութիւնների համար, քանի որ Իրանը հասկացել էր, որ այս ուղղութեամբ իրանական քաղաքականութիւնը մեծ բացեր է ունեցել, ուստի այս ռեգիոնում Իրանի տեղի համար պէտք է Ռուսաստանի հետ բանակցութիւններ, աշխատանք ռեգիոնալ բոլոր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հետ:

Հայ-իրանական ինտենսիւ երկխօսութիւն էր ընթանում, կար իրանական կողմի շահագրգռութիւնը՝ քննարկել տարածաշրջանային կոմունիկացիաները, Իրանը մի շարք կարեւոր պատւիրակութիւններ ուղարկեց Հայաստան տարւայ առաջին կէսին, ապա տեղի ունեցան ընտրութիւններ երկու երկրում, Իրանում փոխւեց իշխանութիւնը, սակայն ըստ էութեան հայեացքը ռեգիոնին չփոխւեց, բարձրաստիճան շփումներ տեղի ունեցան, քննարկումներ, թէ ինչպէս կարող է Իրանը նպաստել Հայաստանի համար այս բարդ փուլում խնդիրների լուծմանը, խօսքն անվտանգութեան մասին էր, գլոբալ ենթակառուցւածքների, քաղաքականութեան:

Այդ փուլում ԻԻՀ նոր ԱԳ նախարար Աբդօլլահեանը այցեր կատարեց, ներկայացրեց Իրանի տարածաշրջանային յայտը Ռուսաստանին, Թուրքիային, եւ կարծես այս քննարկումների արդիւնքում գործի ընկաւ տարածաշրջանային համագործակցութեան նոր՝ 6-ի մեխանիզմը, որին Իրանը եւս մասնակցում է, ինչը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանային բոլոր հարցերին կը մասնակցի, քանի որ դա քաղաքական-դիւանագիտական հարթակ է»,- ասաց վերլուծաբանը:

Նա յիշեցրեց, որ առանձին ուշադրութեան է արժանի իրավիճակը Սիւնիքի ճանապարհների շուրջ, երբ Իրանն ու Ադրբեջանը յայտնւեցին բախման շեմին, եւ լուրջ լարւածութիւն ստեղծւեց Իրան-Թուրքիա-Ադրբեջան կոնտեքստում:

«Սակայն այն կարճ տեւեց, եւ կողմերը շուտ հասկացան միմեանց, իրավիճակը կարգաւորւեց: Աւելի շատ հարցեր ներկայումս կան հայ-իրանական յարաբերութիւններում, թէ ինչու չի յաջողւում յստակեցւած շահերի պայմաններում առարկայօրէն զարգացնել յարաբերութիւնները, իրացնել ներուժը: Բայց կարծում եմ՝ Իրան ու Հայաստանը առաջիկայ մի մեծ փուլում յարաբերւելու են բազմակողմ ձեւաչափում, որտեղ կը քննարկւեն բազմակողմ ծրագրեր, եւ երկկողմ համագործակցութիւնը կը զարգանայ միայն դրա ազդեցութեամբ: Երկկողմ յարաբերութիւնները գուցէ երկրորդ պլան մղւեն:

Սա բաւարարող չէ, իհարկէ, բայց պատրանքներ չկան, որ այս իրավիճակում Հայաստանն ու Իրանը կարողանալու են յարաբերութիւններում ճեղքում գրանցել, քանի որ Իրանն է զբաղւած բազմաթիւ հարցերով, Հայաստանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ, ուստի հայ-իրանական արդիւնքները կը լինեն բազմակողմ ձեւաչափում»,- նկատեց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։