Հա

Քաղաքական

02/01/2022 - 13:10

Ֆրանսիան կէս տարով ստանձնում է ԵՄ նախագահութիւնը

Ֆրանսիան յունւարի 1-ից ստանձնում է Եւրոպական միութեան նախագահի պարտականութիւնները։ Համաձայն ռոտացիոն կանոնների, որոնք ընդունւած են 27 պետութիւնները միաւորուող կազմակերպութիւնում, հերթական նախագահի լիազօրութիւնները կը տեւեն 6 ամիս:

«alikonline.ir» - Ֆրանսիան յունւարի 1-ից ստանձնում է Եւրոպական միութեան նախագահի պարտականութիւնները։ Համաձայն ռոտացիոն կանոնների, որոնք ընդունւած են 27 պետութիւնները միաւորուող կազմակերպութիւնում, հերթական նախագահի լիազօրութիւնները կը տեւեն 6 ամիս. փոխանցում է TASS-ը։

Դեռեւս դեկտեմբերին, Փարիզում ներկայացնելով նախագահութեան ծրագիրը, նախագահ Էմանուէլ Մակրոնն առաջնահերթութիւններն այսպէս էր ձեւակերպել․ «Մենք պէտք է եւրոպական սահմանների ներսում համագործակցութիւնից անցում կատարենք Եւրոպայի, որը կը լինի շրջապատող աշխարհում ազդեցիկ, լիովին ինքնիշխան, ազատ իր ընտրութեան մէջ, սեփական ճակատագրի տէրը եւ ազդեցիկ»։

Ֆրանսիացի վերլուծաբանները կանխատեսում են բարդ առաքելութիւն, քանի որ պէտք է ապահովել կոշտ սահմանափակումներից յետոյ տնտեսութեան վերագործարկման պլանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։