Հա

Քաղաքական

05/01/2022 - 08:34

Ղազախստանում ցոյցեր են, մարդիկ բողոքում են գազի գնից, նախագահը կոչով է հանդէս եկել

Ղազախստանում ակցիաները սկսւել են Ամանորից անմիջապէս յետոյ, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։ Երկրի նախագահը խոհեմութեան կոչ է արել։

«alikonline.ir»- Ղազախստանում ակցիաները սկսւել են Ամանորից անմիջապէս յետոյ, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։ Երկրի նախագահը խոհեմութեան կոչ է արել։ Գրում է «Armeniansputnik.am»-ը:

Ղազախստանի արեւմուտքում գտնւող Ատիրաու քաղաքի մի քանի հարիւր բնակիչներ դեկտեմբերի 4-ին ցոյց են կազմակերպել` բողոքելով հեղուկ գազի գների բարձրացումից։

Հանրահաւաքի մասնակիցները հաւաքւել են Իսատայի եւ Մահամբետի հրապարակում։ Ruptly-ի կադրերում երեւում է, թէ ինչպէս են ցուցարարները բողոքի ակցիայի դուրս եկել ցուցապաստառներով։

Ինչ–որ պահի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսւել։

Ղազախստանում ակցիաները սկսւել են Ամանորից անմիջապէս յետոյ, երբ հեղուկ գազի գինը կրկնակի բարձրացել է։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել է ցուցարարներին եւ յորդորել չենթարկւել ապակառուցողական անձանց սադրանքներին, որոնք ուզում են խաթարել հասարակութեան կայունութիւն ու միասնութիւնը։

«Ձեր բոլոր օրինական խնդրանքներն ու պահանջները կուսումնասիրւեն, կընդունւեն համապատասխան որոշումներ։ Վաղը աշխատանքային խորհրդակցութիւն տեղի կունենայ այդ բոլոր հարցերի շուրջ։ Յուսով եմ, որ խոհեմութիւն կը դրսեւորէք։ Այժմ խաղասեղանին է դրւած ե՛ւ ձեր բարեկեցութիւնը, ե՛ւ մեր երկրի տեղը ժամանակակից աշխարհում», - ասել է նա։

Նշենք, որ ցոյցեր են կազմակերպւել Ժանաոզէնում, Կուրիկում, Ակշուկուրում, Ակտաուում եւ այլ բնակավայրերում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։