Վիեննայում հանդիպել են Միջուկային գործարքի բանակցութիւններին Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Միխայիլ Ուլեանովը եւ Ալի Բաղերի Քանին:
«alikonline.ir» - Վիեննայում հանդիպել են Միջուկային գործարքի բանակցութիւններին մասնակից Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ` Միխայիլ Ուլեանովը եւ Ալի Բաղերի Քանին, այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է Ուլեանովը:
Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը գրել է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Գործարքի վերականգնման վերաբերեալ քայլերին:
Ըստ Ուլեանովի՝ կողմերը քննարկել են հիմնական չլուծւած խնդիրները, որոնք պէտք է կարգաւորւեն #ViennaTalks-ի ընթացքում։