Հա

Քաղաքական

08/01/2022 - 13:30

Ղազախստանում յունւարի 10-ին համազգային սուգ է յայտարարւել

Ղազախստանում, ի յիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դէպքերի հետեւանքով զոհւածների, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը յունւարի 10-ը յայտարարել է համազգային սգոյ օր: 

«alikonline.ir» - Ղազախստանում, ի յիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դէպքերի հետեւանքով զոհւածների, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը յունւարի 10-ը յայտարարել է համազգային սգոյ օր: 

Ինչպէս գրում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին յայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին: 

«Երկրի մի շարք շրջաններում իրականացւած ահաբեկչական իրադարձութիւնների հետեւանքով մարդկային բազմաթիւ զոհերի հետ կապւած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշել է 2022 թւականի յունւարի 10-ը յայտարարել համազգային սգոյ օր»,- ասւում է Ուալիի տարածած հաղորդագրութեան տեքստում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։