Հա

Քաղաքական

10/01/2022 - 10:20

Սթոլթենբերգը յայտարարել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնութիւնների քաղաքական կարգաւորման հնարաւորութեան մասին

ՆԱՏՕ-ի գլխաեոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կարծում է, որ դաշինքի եւ ՌԴ-ի միջեւ ռազմական բախման վտանգը պահպանւում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել՝ իրենց տարաձայնութիւնները կարգաւորելու համար։ Այսպիսի կարծիք է նա յայտնել կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի գլխաեոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կարծում է, որ դաշինքի եւ ՌԴ-ի միջեւ ռազմական բախման վտանգը պահպանւում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել՝ իրենց տարաձայնութիւնները կարգաւորելու համար։ Այսպիսի կարծիք է նա յայտնել կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տւած հարցազրոյցում, ըստ News.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հնարաւոր է քաղաքական լուծում գտնել՝ հաշւի առնել Ռուսաստանի մտահոգութիւնները։ <...> «Սակայն հակամարտութեան վտանգը մնում է»,- ասել է Սթոլթենբերգը՝ «դաշինքի եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ յարաբերութիւնների սրման դէպքում» սպառնալով ՆԱՏՕ-ի կանխարգելիչ միջոցներով։ Նա յաւելել է, թէ ՆԱՏՕ-ն «յուսով է, որ լաւագոյնը կը լինի եւ ջանասիրաբար կաշխատի այդ ուղղութեամբ, բայց նաեւ կը նախապատրաստւի վատագոյնին»։

Սթոլթենբերգը եւս մէկ անգամ նշել է, որ դաշինքը պատրաստ չէ քննարկել դէպի Արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքները, ինչպէս պահանջում է Մոսկւան, քանի որ դա կը հակասի կազմակերպութեան «հիմնական սկզբունքներին»։ Միեւնոյն ժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը պատրաստ են երկխօսութեան մէջ մտնել կոնֆլիկտային իրավիճակների ռիսկի նւազեցմանն ուղղւած միջոցառումների, մասնաւորապէս՝ «սպառազինութիւնների վերահսկման, ռազմական գործունէութեան աւելի մեծ թափանցիկութեան, զօրավարժութիւնների եւ հաղորդակցական գծերի [ապահովման] ջանքերի շուրջ»։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարն առաջարկել է, որ կողմերի միջեւ տարաձայնութիւնները լուծելու վերջնական լուծում չի գտնւի յաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը։ Նա ասել է, որ առաջընթաց գրանցելու համար բանակցութիւնների մի քանի փուլ է անհրաժեշտ։ «Մենք պատրաստ ենք բարելաւել յարաբերութիւնները»,- ասել է Սթոլթենբերգը։ «Մենք աւելի վաղ արդէն ապացուցել ենք, որ կարող ենք փոխզիջումների գնալ եւ լուծումներ գտնել Ռուսաստանի հետ»։

Յունւարի 10-ին Ժնեւում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգութեան երաշխիքների շուրջ բանակցութիւններ են նախատեսւած։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։