Միջազգայնագէտ, Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում ներկայացրել է «ղազախական յեղափոխութեան միջազգային կոնտեկստը»։
«alikonline.ir» - Միջազգայնագէտ, Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում ներկայացրել է «ղազախական յեղափոխութեան միջազգային կոնտեկստը»։
Նա, մասնաւորապէս, նշել է.
«Ղազախական յեղափոխութիւնը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաեւին:
1. Հիմա, եթէ Տոկաեւը պահպանի իր պաշտօնը, (կարծես ամէն ինչ դրան է գնում) ապա առաւելապէս Ռուսաստանի շնորհիւ: Սա նշանակում է լինել կախւած Ռուսաստանից համարեա այնքան, որքան կախւած է Բելառուսը: Ի դէպ հէնց Ռւսաստանի շնորհիւ է Տոկայեւը ստացել անսահման իշխանութիւն եւ հէնց Տոկաեւն է այս պահին յեղափոխութեան հիմնական շահառուն:
2. Գոնէ այս պահին Ղազախստանն ըստ էութեան կտրւել է թուրքական աշխարհի շղթայից եւ դարձել է ռուսական աշխարհի ազդեցութեան գօտի (տես թուրքիայի դիրքաւորումը պանթուրքական զօրքեր ստեղծելու անհրաժեշտութեան մասին):
Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաեւ Թուրքիայի խաղաքարտերը՝ նէոօսմանեան կայսրութիւն ձեւաւորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):
3. Եթէ Ռուսասանը կորցնէր Ղազախստանը, ապա նա կը կորցներ նաեւ ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ եւ երկրորդ ԵԱՏՄ տնտեսութիւն Ղազախստանի, այդ կառոյցը չէր լինի:
Ի դէպ ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրաւէր է չինական ճանապարհ եւ գօտի նախագծի իրականացման համար եւ այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցութիւնը՝ ամէն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):
Մի բան է պարզ: Կապ չունի, թէ ով է բարձրացնում յեղափոխական ալիքը, կարեւոր է, թէ ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առաւել օպերատիւ որսալ եւ վերցնել իր շահաբաժինը»։