Print this page
10/01/2022 - 12:10

Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկել է մէկ րոպէ լռութեամբ

Հայաստանի նախագահութեամբ ՀԱՊԿ-ի առցանց գագթնաժողովը՝ Ղազախստանի հարցով, մեկնարկել է մէկ րոպէ լռութեամբ՝ ի յիշատակ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւնների ժամանկ զոհւածների:

«alikonline.ir» - Հայաստանի նախագահութեամբ ՀԱՊԿ-ի առցանց գագթնաժողովը՝ Ղազախստանի հարցով, մեկնարկել է մէկ րոպէ լռութեամբ՝ ի յիշատակ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւնների ժամանկ զոհւածների: Գրում է Tert.am-ը:

Հանդիպման սկզբին լռութեան րոպէ է յայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Այնուհետեւ վերջինս ներկայացրել է հանդիպման օրակարգը եւ խօսքը փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:

Հանդիպմանը մասնակցում են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը:

Յիշեցնենք, որ Ղազախստանում զանգւածային բողոքի ակցիաներ են սկսւել յունւարի 2-ին։ Սկզբում Ժանաօզէն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդէմ գազի թանկացման։ Աւելի ուշ բողոքի ակցաները տարածւեցին ամբողջ երկրով մէկ։ Իշխանութիւնները յայտնեցին, որ կը վերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացաւ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, բողոքի ցոյցերի համատեքստում, յայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգութեան խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն) հաւաքական անվտանգութեան խորհրդի՝ 2022 թւականի յունւարի 6-ին ընդունւած որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետութիւնում իրավիճակի կայունացման եւ կարգաւորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատւածով այդ երկիր են ուղարկւել ՀԱՊԿ հաւաքական խաղաղապահ ուժերը:

 

Յարակից լուրեր