Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը յայտարարել է, որ անկարգութիւնները Ղազախստանում պետական յեղաշրջման փորձ են եղել:
«alikonline.ir» - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը յայտարարել է, որ անկարգութիւնները Ղազախստանում պետական յեղաշրջման փորձ են եղել: Այս մասին նա ասել է ՀԱՊԿ ղկավարների առցանց գագթնաժողովի ժամանակ, որն անցկացւում է Հայաստանի գլխաւորութեամբ: Տեղեկացնում է Tert.am-ը:
Տոկաեւի խօսքով՝ զանգւածային անկարգութիւնների ալիքը Ղազախստանում բռնկւել է «միասնական հրամանով»: Երկրի ղեկավարը յայտարարել է, որ աւազակախմբերը փորձել են զէնք ու զինամթերք ձեռք բերել: Վերջինս ընդգծել է, որ երկրում ուժային կառոյցների 16 աշխատակից է զոհւել: Խաղաղ բնակչութեան շրջանում զոհերի թիւը ճշտւում է:
Տոկաեւը յայտարարել է, որ Ղազախստանն աւելի ուշ ապացոյցներ կը ներկայացնի աշխարհին ահաբեկչական ագրեսիայի պատրաստման մասին:
Նրա խօսքով՝ սահմանադրական կարգը Ղազախստանում վերականգնւել է: Վաղը նա կը ներկայացնի նոր կառավարութեան կազմի առաջարկը: