Հա

Քաղաքական

10/01/2022 - 13:40

«ՀԱՊԿ խաղաղապահ զօրախումբը սահմանափակ ժամկէտով կը մնայ Ղազախստանում». Պուտին

ՀԱՊԿ խաղաղապահ զօրախումբը սահմանափակ ժամկէտով կը մնայ Ղազախստանում, իր գործառոյթները կատարելուց յետոյ այն դուրս կը բերւի հանրապետութիւնից: ՀԱՊԿ համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելոյթից մէջբերում է արել ՏԱՍՍ-ը: 

«alikonline.ir» - ՀԱՊԿ խաղաղապահ զօրախումբը սահմանափակ ժամկէտով կը մնայ Ղազախստանում, իր գործառոյթները կատարելուց յետոյ այն դուրս կը բերւի հանրապետութիւնից: ՀԱՊԿ համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելոյթից մէջբերում է արել ՏԱՍՍ-ը: Գրում է Panorama.am-ը:

Պուտինը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողութիւնն անւանել է չափազանց ժամանակին եւ օրինական։ «Ղազախստանի դէպքում ՀԱՊԿ-ը գործնականում ցոյց է տւել իր ներուժը, արագ, վճռական եւ արդիւնաւէտ գործելու կարողութիւնը»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ըատ Պուտինի՝ Ռուսաստանը հասկանում է, որ Ղազախստանին սպառնացող վտանգը ծագել է ոչ թէ ինքնաբուխ բողոքի ակցիաներից, այլ նրանցից, ովքեր զէնք են վերցրել։ Նրա խօսքով՝ Ղազախստանը բախւել է միջազգային ահաբեկչութեանը։

«Ղազախստանում օգտագործւել են «մայդանից» յայտնի անկարգութիւնների տեղեկատւական, ուժային աջակցութեան տեխնոլոգիաներ»,- ասել է նա։

ՌԴ նախագահը յայտնել է, որ Ղազախստանում իրավիճակը աստիճանաբար նորմալանում է, մի շարք կենսական նշանակութեան օբիեկտներ ամբողջութեամբ մաքրւել են զինեալներից, եւ վստահեցրել է, որ մօտ ապագայում իրավիճակը ողջ Ղազախստանում համատեղ ջանքերով կը կայունացւի։

«ՀԱՊԿ երկրները ցոյց են տւել, որ թոյլ չեն տայ իրագործել «գունաւոր յեղափոխութիւնների» սցենարները»,- ասել է Պուտինը եւ յաւելել, որ Ղազախստանում ստեղծւած իրավիճակը ՀԱՊԿ-ի ներքին գործերին արտաքին միջամտութեան առաջին փորձը չէ։

Պուտինը կոչ է արել յանձնարարել ՀԱՊԿ երկրների անվտանգութեան խորհուրդների քարտուղարներին առաջարկներ ներկայացնել արտաքին միջամտութեան փորձերին համատեղ հակազդելու համար։

«ՀԱՊԿ երկրները պէտք է պատրաստ լինեն հակահարւած տալ ցանկացած սադրանքների, որպէսզի այսպիսի ողբերգութիւնները ապագայում ոչ մէկին անակնկալի չբերեն»,- ասել է Պուտինը եւ շեշտել, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել առաջնահերթ ուշադրութիւն դարձնել ՀԱՊԿ բոլոր երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդմանը։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։