Հա

Քաղաքական

11/01/2022 - 08:40

Տոկաեւն ասել է՝ մինչեւ երբ են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը մնալու Ղազախստանում

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը յայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կը մնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջութեամբ չի կայունացել։ Աւելի վաղ նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին յայտնել էր, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելութիւնը կաւարտւի առաւելագոյնը մէկ շաբաթից, որից յետոյ բոլոր օտարերկրեայ զինւորականները կը լքեն երկիրը։

«alikonline.ir» - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը յայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կը մնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջութեամբ չի կայունացել։ Աւելի վաղ նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին յայտնել էր, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելութիւնը կաւարտւի առաւելագոյնը մէկ շաբաթից, որից յետոյ բոլոր օտարերկրեայ զինւորականները կը լքեն երկիրը, գրում է kommersant.ru-ն։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայւել են ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 2-րդ եւ 4-րդ յօդւածների համաձայն: Նրանք կը մնան Ղազախստանում մինչեւ իրավիճակի ամբողջական կայունացում»,- ասել է Տոկաեւը:

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասն աւելի վաղ ասել էր, որ խաղաղապահները երկիր են բերւել «կարճ ժամկէտով»՝ մի քանի օրով կամ մի քանի շաբաթով։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսւել են տարեսկզբին՝ կառավարութեան՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրւայ ընթացքում գործողութիւնները վերաճել են ոստիկանութեան հետ բախումների ու անկարգութիւնների։ Յունւարի 6-ին ՀԱՊԿ-ը յայտարարել է երկրում խաղաղապահ առաքելութիւն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը ցոյցերը անւանել է պետական յեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրեայ գրոհայիններ։ Նախագահը անկարգութիւնների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։