Հա

Քաղաքական

12/01/2022 - 10:15

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից

Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխօսութեան մէջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վէճը լուծելու համար։ 

«alikonline.ir» - Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխօսութեան մէջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վէճը լուծելու համար։ Այդ մասին «Արմէնպրես»-ին յայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի խօսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելութեան երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչպէ՞ս է ԵԱՀԿ նախագահութիւնը գնահատում յունւարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ Ադրբեջանի զինւած ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետեւանքով հայկական կողմը երկու զոհ ունի։

«Մենք ուշադրութեամբ մշտադիտարկում ենք իրադրութիւնը Հարաւային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխօսութեան մէջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վէճը լուծելու համար։ Լեհաստանը, որպէս ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատմանը եւ կայուն զարգացմանը միտւած մեր ջանքերը նորացնելու եւ ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խօսնակը։

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրութեան՝ յունւարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատւածում տեղակայւած հայկական մարտական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով մէկ զինծառայող միջին ծանրութեան հրազէնային վիրաւորում էր ստացել։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը վերսկսել էր կրակը հայ-ադրբեջանական սահմանի սահմանի նշւած հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ՝ օգտագործելով նաեւ հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժէք գործողութիւնների։ Այդ պահին դրութեամբ յայտնի էր երեք վիրաւորի մասին։ Աւելի ուշ՝ օրւայ վերջում, Պաշտպանութեան նախարարութիւնը խորը վշտով հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով զոհւել են ՀՀ ՊՆ N զօրամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտեօմի Մխիթարեանը (ծնւ. 2002թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբեանը (ծնւ. 2002թ.)։ Եւս երկու զինծառայող վիրաւոր է, նրանց կեանքին վտանգ չի սպառնում։

Աւելի ուշ ՀՀ ՊՆ-ն յայտնել է, որ յունւարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից յետոյ սկսւած ինտենսիւ փոխհրաձգութեան գօտում, նոյն օրը, կէսգիշերին յայտնաբերւել է ՀՀ ԶՈՒ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայեանի (ծնւ. 2003թ.) մարմինը` մահացու հրազէնային վիրաւորումով: Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։