Հա

Քաղաքական

13/01/2022 - 08:30

«ՌԴ-ի հետ լուրջ տարաձայնութիւնները պահպանւում են». Ստոլտենբերգ

Եւրոպական անվտանգութեան համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջեւ լուրջ տարաձայնութիւնները պահպանւում են։ Այս մասին չորեքշաբթի Բրիւսէլում կայացած հանդիպման արդիւնքներով մամուլի ասուլիսում յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«alikonline.ir» - Եւրոպական անվտանգութեան համար առանցքային պահի բարդ քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, կողմերի միջեւ լուրջ տարաձայնութիւնները պահպանւում են։ Այս մասին չորեքշաբթի Բրիւսէլում կայացած հանդիպման արդիւնքներով մամուլի ասուլիսում յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը. հաղորդում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով։

«Դա բարդ քննարկում էր եւրոպական անվտանգութեան համար կարեւորագոյն պահին, բայց դա էլ աւելի կարեւոր դարձրեց հանդիպումը: Տեղի է ունեցել շատ լուրջ եւ անմիջական մտքերի փոխանակում Ուկրայինայում տիրող իրավիճակի եւ եւրոպական անվտանգութեան հարցերի շուրջ։ Այդ հարցերի շուրջ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ զգալի տարաձայնութիւններ կան»,- ասել է նա։

Ըստ Ստոլտենբերգի՝ «հեշտ չի լինի մերձեցնել դիրքորոշումները»։

«Դրանք մերձեցնելը հեշտ չի լինի, բայց մենք դրական քայլ ենք համարում այն, որ մենք նստեցինք բանակցութիւնների սեղանի շուրջ եւ սկսեցինք քննարկել: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ՆԱՏՕ-ն համաձայնեցին երկխօսութիւնը վերսկսելու անհրաժեշտութեան շուրջ»,- յաւելել է նա։

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարւում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թւում՝ Ուկրայինայի, դաշինք մտնելու հարցում։

«Բոլոր դաշնակիցները միակարծիք են դաշինքի հիմնական սկզբունքի շուրջ՝ իւրաքանչիւր երկիր ազատ է ընտրելու իր ուղին: Միայն Ուկրայինան եւ ՆԱՏՕ-ի 30 անդամներ կարող են որոշել, թէ երբ Կիեւը պատրաստ կը լինի դառնալ դաշինքի անդամ: Ռուսաստանը վետօ չունի այն հարցում, թէ արդեօք Ուկրայինան կարող է անդամակցել կազմակերպութեանը։ Դաշնակիցները պատրաստ են աջակցել Կիեւին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա յաւելել է, որ ՆԱՏՕ-ն խորհրդի նիստում Ռուսաստանին ասել է, որ տեսնում է ռուսական զօրքերի առկայութիւնը Ուկրայինայի հետ սահմանին։

«Մենք ասացինք, որ տեսնում ենք ուժերի, հրետանու, զօրքերի կուտակում եւ սպառնալից հռետորաբանութիւն»,- ասել է նա: Գլխաւոր քարտուղարի խօսքով՝ «Ուկրայինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար, այլ՝ հակառակը»։

«Ուկրայինան ունի ինքնապաշտպանութեան իրաւունք, եւ, իհարկէ, որոշ դաշնակիցներ եւ ՆԱՏՕ-ն օգնում են Ուկրայինային այդ հարցում»,- ասել է նա։ Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եղել եւ մնում է Եւրոպայում ազատութեան եւ ժողովրդավարութեան տարածման հիմնաքարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։