Հա

Քաղաքական

13/01/2022 - 08:35

Ալիեւը յայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղեան խնդրով զբաղւելու փորձերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղւելու փորձերը:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղեան խնդրով զբաղւելու փորձերը. հաղորդում է Tert.am-ը:

«Ես տեղեկութիւն չունեմ, թէ ինչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ենթադրում եմ, որ հիմա պատրաստւում են յօբելեանական միջոցառումներին։ Ինչպէս գիտէք, Մինսկի խումբը ստեղծւել է 1992 թւականին եւ այս տարի լրանում է դրա 30-ամեակը։ Նրանք հաւանաբար զբաղւած են այս միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ նրանք պէտք է իրենց համար օրակարգ կազմեն»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում։

Նա նշել է, որ պատկերացում ունի, թէ ինչ պէտք է անի ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ ինչ՝ ոչ։

«Ես կարող եմ ասել, թթ նրանք ինչ չպթտք է անեն: Նրանք չպթտք է զբաղւեն ԼՂ հակամարտութեամբ, քանի որ այն լուծւած է։ Նրանց փոխարէնը մենք լուծեցինք այս խնդիրը։ Եւ նրանց բացակայութիւնը, կարծում եմ, սրանով է պայմանաւորւած»,- ասել է Ալիեւը։ 

Նա յաւելել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղեան հիմնախնդրով զբաղւելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

«Որովհետեւ մենք դա թոյլ չենք տայ։ Մենք այս հակամարտութեան կողմ ենք եղել։ Եթէ կողմերից մէկն ասում է, որ հակամարտութիւնը լուծւել է, ապա միջնորդութեան տեղ չկայ, եւ մեր դիրքորոշումը փոխանցւել է նրանց։ Երեւի իրենք պէտք է մտածեն, թէ ինչ անեն»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

  • «Ադրբեջանի յարձակումը Ղարաբաղի վրայ յարձակում կը նշանակի Ռուսաստանի վրայ». Դաւիթ Բաբայեան
    «Ադրբեջանի յարձակումը Ղարաբաղի վրայ յարձակում կը նշանակի Ռուսաստանի վրայ». Դաւիթ Բաբայեան

     Ոչ ոք չի կարող երաշխաւորել նոր պատերազմի հնարաւորութեան իսպառ բացակայութիւնը, սակայն հիմա այդպիսի հնարաւորութիւնը շատ փոքր է։ Այս մասին ըստ News.am-ի՝ յունւարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։

  • Ալիեւը խօսել է Հայաստանի հետ 3-րդ պատերազմի մասին
    Ալիեւը խօսել է Հայաստանի հետ 3-րդ պատերազմի մասին

    Յանուն Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութեան հաստատման՝ Հայաստանը պէտք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

  • «Ցանկացած հաշտութեան պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամէնը թղթի կտոր դառնալ»․ Ալիեւ
    «Ցանկացած հաշտութեան պայմանագիր Հայաստանի համար կարող է ընդամէնը թղթի կտոր դառնալ»․ Ալիեւ

    Մեր քաղաքականութիւնը լիովին պարզ է ինչպէս պատերազմի ժամանակ, այնպէս էլ նախկին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ ապագայի հետ կապւած։ Մենք առաջարկել ենք, որ երկու երկրներն էլ ճանաչեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, սկսեն աշխատել սահմանազատման եւ հաղորդակցութիւնները բացելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ խաղաղութեան պայմանագիր ստորագրեն։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

  • Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից
    Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից

    Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի իւրաքանչիւր հանդիպումից առաջ հայ հասարակութիւնն ապրում է տագնապի սպասումով, մտահոգութեամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եւ ամէն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։ Հէնց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձեւաւորւել անցած ամիս Սոչիում եւ նախօրէին Բրիւսէլում կայացած հանդիպումներից առաջ։

  • Բրիւսէլում ֆրանսիական կողմի նախաձեռնութեամբ տեղի է ունենցել Փաշինեանի, Մակրոնի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումը
    Բրիւսէլում ֆրանսիական կողմի նախաձեռնութեամբ տեղի է ունենցել Փաշինեանի, Մակրոնի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումը

    ՀՀ կառավարութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ Բրիւսէլում ֆրանսիական կողմի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։