Հա

Քաղաքական

13/01/2022 - 09:40

«ՆԱՏՕ-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են կրիտիկական ցածր մակարդակի վրայ». ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանութեան փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը յայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի յարաբերութիւնները գտնւում են ծայրայեղ ցածր մակարդակի վրայ:

«alikonline.ir» - Ռուսաստանի պաշտպանութեան փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը յայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի յարաբերութիւնները գտնւում են ծայրայեղ ցածր մակարդակի վրայ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Russia Today-ը։

«ՆԱՏՕ-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են կրիտիկական ցածր մակարդակի վրայ»,- ասել է Ֆոմինը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում։

Նա բացատրել է, որ դա տեղի է ունենում գլոբալ անկայունութեան, ահաբեկչական սպառնալիքի, սպառազինութիւնների հերթական մրցավազքի եւ Եւրոպայում անվտանգութեան ճարտարապետութեան ամբողջական դեգրադացիայի ֆոնին։

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս առաջարկել է Հիւսիսատլանտեան դաշինքին միջոցներ ձեռնարկել իրավիճակն ապաէսկալացնելու համար, սակայն ՆԱՏՕ-ն անտեսել է այդ նախաձեռնութիւնները։

Աւելի վաղ ՌԴ ՊՆ-ն յայտնել էր, որ Մոսկւայի բոլոր առաջարկները բերւել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդին եւ գտնւում են բանակցութիւնների սեղանին։

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը Բրիւսէլում աւարտւած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին յաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Եւրոպայում անվտանգութեան երաշխիքների վերաբերյեալ Մոսկւայի մի շարք առանցքային առաջարկներն անընդունելի են Արեւմուտքի համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։