Հա

Քաղաքական

13/01/2022 - 11:05

Ալիեւը խօսել է Հայաստանի հետ 3-րդ պատերազմի մասին

Յանուն Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութեան հաստատման՝ Հայաստանը պէտք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«alikonline.ir» - Յանուն Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութեան հաստատման՝ Հայաստանը պէտք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Գրում է Yerkir.am-ը:

Նա ադրբեջանական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում ասել է. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում (Հայաստանի հետ), դա մեր ծրագրերի մէջ չի մտնում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն աւարտւի, մենք ուզում ենք, որ նորմալ յարաբերութիւններ հաստատւեն, որպէսզի Հայաստանը վերջապէս ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Մենք սա ենք ուզում։ Բայց եթէ տեսնենք, որ, ինչպէս ասացի, մեզ համար վտանգ կայ, այդ սպառնալիքը տեղում կը վերացւի»։

Նրա խօսքով, Հայաստանում ռեւանշիստական միտումներ են դրսեւորւում ոչ միայն նախկին, այլեւ ներկայ պետական պաշտօնեաների մօտ։

«Ուստի, կրկնում եմ, երբեք չպէտք է խաբւել ներկայիս իշխանութեան (Հայաստանի) բարի խօսքերին։ Մենք երբեք չպէտք է մոռանանք, թէ տարածաշրջանում ինչ հարեւանի հետ ենք ապրում։ Սրա հետ են կապւած նաեւ «սահմանային սադրանքները» (չակերտները-Tert.am)։ Նրանք ուզում են մեզ նորից փորձել»,- ասել է Ալիեւը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։