Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:40

«Հայաստանը յարաբերութիւնները կարգաւորելու համար պէտք է 4 նախապայման կատարի»․ Թուրքիայի մեջլիսի նախկին փոխխօսնակ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին փոխնախագահ, «Թալէաթ փաշա» կոմիտէի նախագահ Հասան Քորքմազջանը յայտարարել է, որ Հայաստանը պէտք է 4 հիմնական պահանջ բաւարարի՝ Թուրքիայի հետ յարաբերութիւններում նոր էջ բացելու համար:

«alikonline.ir» - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին փոխնախագահ, «Թալէաթ փաշա» կոմիտէի նախագահ Հասան Քորքմազջանը յայտարարել է, որ Հայաստանը պէտք է 4 հիմնական պահանջ բաւարարի՝ Թուրքիայի հետ յարաբերութիւններում նոր էջ բացելու համար: Գրում է Yerkir.am-ը:

Ըստ Քորքմազջանի` դրանք են.

1. Հայաստանը պէտք է անյապաղ կատարի 2020 թ. նոյեմբերի 9 (10)-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրւած հրադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնները:

2. Հայաստանը եւ Թուրքիան պէտք է փոխադարձաբար յարգեն ինքնիշխանութիւններն ու տարածքային ամբողջականութիւնները եւ յայտարարեն խաղաղութեան մէջ ապրելու մասին:

3. Հայաստանը ՄԻԵԴ-ի Փերինչէք-Շւէյցերիա որոշման հիման վրայ պէտք է հրաժարւի «Ցեղասպանութեան ստից»:

4. Երկու երկրների մէջ չպէտք է տեղ լինի թշնամութեան: Այդ շրջանակում, Հայաստանի Շիրակ մարզում Թալէաթ փաշայի եւ ամբողջ թուրք ազգին նւաստացնող արձանը պէտք է անմիջապէս հանւի:

 

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան
    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

  • «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով
    «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով

    168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

  • ԱՄՆ հայամէտ սենատորները փորձում են 0-ի հասցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնութիւնը
    ԱՄՆ հայամէտ սենատորները փորձում են 0-ի հասցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնութիւնը

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը զօրակցում է ամերիկացի սենատորների երեք շարք նախաձեռնութիւններին, որոնցով նախատեսւում է պատժամիջոցների ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին ու կանխել այդ երկներին ռազմական աջակցութեան տրամադրումը. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի խօսնակ Էլիզաբէթ Չուլջեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։