Հա

Քաղաքական

15/01/2022 - 08:20

«Աւստրալիան համարժէք պատասխան կը ստանայ Ջոկովիչի շուրջ ստեղծւած սկանդալային իրավիճակի համար». Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է համարժէք պատասխան տալ Աւստրալիային աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզայի չեղարկման հետ կապւած սկանդալային իրավիճակի համար:

«alikonline.ir» - Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է համարժէք պատասխան տալ Աւստրալիային աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզայի չեղարկման հետ կապւած սկանդալային իրավիճակի համար. հաղորդում է News.am-ը:

«Զարմացած եմ, որ այդպիսի որոշումներ կարող են ընդունել իշխանութեան մարմինները՝ հակադրւելով դատական մարմինների օրինական որոշումներին։ Մեզ յաճախ են դասախօսութիւններ կարդում իրաւունքի գերակայութեան մասին։ Այս օրինակով նրանք ցոյց տւեցին, թէ ինչ տեսք ունի անկախ արդարադատութիւնը եւ ինչ տեսք ունի ոչինչ չնշանակող արդարադատութիւնը։

Սերբիայի քաղաքացի Նովակ Ջոկովիչի դէմ յարձակումներն ու ճնշումները մեզ անհասկանալի պատճառներով հասել են այնպիսի աստիճանի, որ հարկ համարեցի ելոյթ ունենալ եւ ասել, որ այս ամէնն անպատասխան չի մնայ։ Եթէ չէիք ցանկանում Ջոկովիչին հնարաւորութիւն տալ 10-րդ անգամ յաղթել Աւստրալիայի բաց առաջնութիւնում, ինչո՞ւ հէնց սկզբից չյայտնեցիք այդ մասին։ Ինչո՞ւ էք ծաղրում եւ տանջում ոչ միայն նրան, այլեւ Ջոկովիչի ընտանիքին եւ մի ամբողջ ազգի։ Այդ ամէնը ձեզ պէ՞տք է ինչ-որ ընտրութիւններում յաղթելու եւ հասարակութեան հաւանութեանն արժանանալու համար։

Մենք կը պայքարենք Ջոկովիչի համար։ Կարող էք հարիւրաւոր զզւելի յօդւածներ գրել Ջոկովիչի մասին, բայց նա կը մնայ բոլոր ժամանակների լաւագոյն թենիսիստ։ Սերբիան կը պատասխանի ձեզ՝ յարգելով միջազգային կանոնները եւ երկրի համարժէք վարքը»,- ասել է Վուչիչը:

Յիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան երկրորդ անգամ չեղարկելու եւ Աւստրալիայից վտարման որոշումների բողոքարկումը փոխանցւել էր Աւստրալիայի դաշնային դատարան։ Սպասւում է, որ դատական նիստը տեղի կունենայ յունւարի 16-ին։ Աւստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքն էր երկրորդ անգամ չեղարկել էր Ջոկովիչի մուտքի վիզան եւ երկրից վտարելու որոշում ընդունել։

Աւստրալիայի բաց առաջնութեան առաջին շրջանի հանդիպումը Ջոկովիչը պէտք է անցկացնի յունւարի 17-ին։

Աւստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պէտք է պատւաստւած լինեն կորոնավիրուսի դէմ հաստատւած պատւաստանիւթերով  (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառութիւնների մէջ չի մտնում նախորդ կէս տարւայ ընթացքում վարակւած եւ առողջացած լինելը։ Սակայն Աւստրալիայի բաց առաջնութեան կազմկոմիտէն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատւաստւել նաեւ կէս տարում հիւանդացած եւ առողջացած թենիսիստները։

Ջոկովիչը պատւաստւած չէ կորոնավիրուսի դէմ, քանի որ դեկտեմբերին վարակւել եւ առողջացել է։ Աւստրալիայի սահմանապահ ծառայութիւնը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բաւարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։