Ղազախստանում իրավիճակի կարգաւորման մասին խօսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է:
«alikonline.ir» - Ղազախստանում իրավիճակի կարգաւորման մասին խօսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը:
«Դեռեւս գործում է արտակարգ դրութեան ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդէն չեղեալ է յայտարարւել, վաղը (յունւարի 15-ԽՄԲ.) մի շարք տարածաշրջաններում այն եւս կը չեղարկւի»,- ասել է Զասը:
ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի խօսքով ՝ ընթանում է սահմանափակումների փուլային մեղմացում, բայց, այնուամենայնիւ, սա նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կեանքի:
«Երեւում է, որ իրավիճակի բեկումն արդէն առաջացել է: Խօսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգաւորւել է, հաւանաբար, վաղաժամ կը լինի»,- նշել է Զասը: