Հա

Քաղաքական

15/01/2022 - 09:30

Ուկրայինան յոյս ունի Մադրիդի գագաթնաժողովում իմանալ ՆԱՏՕ-ին իր անդամակցութեան ժամկէտները

Ուկրայինան յուսով է, որ 2022 թւականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կը յայտնեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցութեան կոնկրետ ժամկէտները: 

«alikonline.ir» - Ուկրայինան յուսով է, որ 2022 թւականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կը յայտնեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցութեան կոնկրետ ժամկէտները: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտարարել է Ուկրայինայի նախագահի գրասենեակի ղեկավար Անդրէյ Երմակը:

«Կարծում եմ, որ ժամանակն է ունենալ շատ ազնիւ, շատ լիարժէք, շատ թափանցիկ զրոյց ՆԱՏՕ-ում մեր հեռանկարի մասին... Այս տարի մադրիդեան գագաթնաժողովում յոյս ունենք տեսնել եւ լսել բացարձակապէս կոնկրետ ժամկէտներ, այդ մասին բացարձակապէս կոնկրետ տեղեկատւութիւն»,- ասել է Երմակը: Նա ընդգծել է, որ այժմ դա իր երկրի համար կեանքի ու մահւան հարց է:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենայ 2022 թւականի յունիսի 29-30-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։