Հա

Քաղաքական

15/01/2022 - 09:35

Կրեմլը Վաշինգտոնից ԱՄՆ-ի եւ Ուկրայինայի հետ եռակողմ գագաթնաժողովի առաջարկներ չի ստացել

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրայինա գագաթնաժողովի վերաբերեալ առաջարկներ ամերիկեան կողմից չեն ստացւել: 

«alikonline.ir» - Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրայինա գագաթնաժողովի վերաբերեալ առաջարկներ ամերիկեան կողմից չեն ստացւել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Ուկրայինայի նախագահի գրասենեակի ղեկավար Անդրէյ Երմակը յայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին առաջարկել է եռակողմ բանակցութիւններ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցութեամբ։ 

«Նախագահ Զելենսկին առաջարկել է նախագահ Բայդէնին, եւ մենք կարծում ենք, որ դա կարող է իմաստալից լինել, կազմակերպել եռակողմ հանդիպում, գուցէ տեսակոնֆերանսի միջոցով, նախագահ Բայդէնի, նախագահ Զելենսկու եւ նախագահ Պուտինի միջեւ: Մենք դեռ սպասում ենք ռուսական կողմի պատասխանին»,- ասել է Երմակը Ատլանտեան խորհրդում քննարկման ժամանակ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։