Հա

Քաղաքական

17/01/2022 - 08:30

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը վստահ է, որ Ղազախստանում իրավիճակի նոր սրացումն անհնար է

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը կարծում է, որ Ղազախստանում անկարգութիւնների նոր սրացում դժւար թէ հնարաւոր լինի։

«alikonline.ir» - Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը կարծում է, որ Ղազախստանում անկարգութիւնների նոր սրացում դժւար թէ հնարաւոր լինի։ Գրում է «Tert.am»-ը:

«Ես չէի խօսի ինչ-որ ռեւանշի կամ նոր սրացման մասին, գրեթէ համոզւած եմ, որ դա անհնար է, քանի որ նախ՝ իրավիճակը վերահսկողութեան տակ է: Երկրորդ՝ հիմա մեծ աշխատանք է տարւում ամբողջ պատկերի, բոլոր մասնակիցների յստակեցման ուղղութեամբ։ Ըստ այդմ՝ միջոցներ կը ձեռնարկւեն Ղազախստանի Հանրապետութեան օրէնքի շրջանակներում։ Եւ, իհարկէ, բոլորն իրենց համար եզրակացութիւններ են արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլ նաև երկրի ղեկավարութիւնը»,- ասել է նա RT-ին տւած հարցազրոյցում։

Մեկնաբանելով կազմակերպութեան խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այս իրադարձութիւնները դաս են դարձել։

«Որոշ ժամանակ անց հանգիստ մթնոլորտում մենք կը վերլուծենք այս ամբողջ գործընթացը, ինքներս կանենք որոշակի հետեւութիւններ եւ անհրաժեշտութեան դէպքում որոշակի ճշգրտումներ կանենք: Այլ հարց է, որ ես մեր գործունէութեան լուրջ վերակազմաւորման կարիք չեմ տեսնում, քանի որ համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իսկապէս աշխատել են, եւ լաւ են աշխատել»,- ընդգծել է նա։

Յունւարի 2-ին Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսւել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածւել են անկարգութիւնների։ Ընդհանուր առմամբ, երկրում, ըստ ՆԳՆ տւեալների, յունւարի 11-ի դրութեամբ բերման է ենթարկւել գրեթէ 10 000 մարդ։ Տոկաեւը յանձնարարել է մեղմացնել անկարգութիւնների մասնակիցների պատիժը ծանրացուցիչ հանգամանքների բացակայութեան դէպքում։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը յունւարի 5-ին դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի յաղթահարման համար» օգնութեան համար այն բանից յետոյ, երբ երկրում անկարգութիւններ են սկսւել հեղուկ գազի գների կրկնապատկման դէմ բողոքի ցոյցերի ֆոնին:

ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը որոշել է հաւաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգաւորելու համար։ Գործողութեանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինւորականներ։ Նրանց էր վստահւել ռազմավարական նշանակութիւն ունեցող օբիեկտների պահպանութիւնը։ Հինգշաբթի՝ յունւարի 13-ին, առաքելութիւնը յայտարարւել է աւարտւած։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։