Իրանը մինչեւ ընթացիկ տարւայ յունւարի վերջ կը դադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա, յունւարի 19-ին յայտնել է թուրքական Botas գազային օպերատորը:
«alikonline.ir» - Իրանը մինչեւ ընթացիկ տարւայ յունւարի վերջ կը դադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա, յունւարի 19-ին յայտնել է թուրքական Botas գազային օպերատորը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Regnum.ru-ն:
Նշւում է, որ գազի մատակարարման դադարեցումը տեղի կունենայ տեխնիկական պատճառներով։
Իրանի ազգային գազային ընկերութիւնը թուրքական կողմին ծանուցել է, որ ֆորսմաժորային տեխնիկական հանգամանքների պատճառով յունւարի 20-ից 10 օր գազամատակարարումը չի կարող իրականացւել։