Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման աւարտի մասին:
«alikonline.ir» - Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման աւարտի մասին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնել է կազմակերպութեան մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարներին ուղղւած հեռագրում նշւել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպէս նաեւ ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:
Ղազախստանում զանգւածային ցոյցերը սկսւել են 2022 թւականի սկզբին. երկրի արեւմուտքում գտնւող Ժանաոզէն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դէմ են արտայայտւել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Աւելի ուշ բողոքի ակցիաները տարածւել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանութիւնները մինչեւ յունւարի 19-ը արտակարգ դրութիւն էին յայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տւեալներով՝ Ղազախստանում ցոյցերի ընթացքում տուժել է մօտ 1000 մարդ։ Հանրապետութեան ՆԳՆ տւեալներով՝ Ղազախստանի անվտանգութեան 17 աշխատակից է զոհւել, աւելի քան 1300-ը՝ վիրաւորւել։