Հա

Քաղաքական

22/01/2022 - 09:55

ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապւած կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մէկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

ԱՄՆ Հետաքննութիւնների դաշնային բիւրոն (ՀԴԲ-FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուէլարի՝ Տեխաս նահանգում գտնւող բնակարանը դաշնային լայնածաւալ հետաքննութեան մի գործով, որի հետքերը տանում են դէպի Ադրբեջան եւ կապւած են նաեւ ամերիկացի որոշ գործարարների հետ: 

«alikonline.ir» - ԱՄՆ Հետաքննութիւնների դաշնային բիւրոն (ՀԴԲ-FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուէլարի՝ Տեխաս նահանգում գտնւող բնակարանը դաշնային լայնածաւալ հետաքննութեան մի գործով, որի հետքերը տանում են դէպի Ադրբեջան եւ կապւած են նաեւ ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին յայտնում է ամերիկեան ABC News-ը՝ յղում անելով իր աղբիւրներին:

Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդեօք հէնց Կուէլարն է Ադրբեջանի եւ ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչւող դաշնային հետաքննութեան հիմնական թիրախը:

Ամէն դեպքում, այն բանից յետոյ, երբ ՀԴԲ գործակալները խուզարկել են կոնգրեսականի՝ Լարեդօ քաղաքում գտնւող բնակարանը, նրա օգնականը յայտարարել է, որ կոնգրեսականը «լիարժէքօրէն կը համագործակցի ցանկացած հետաքննութեան շրջանակում»:

«Նա ուզում է համոզւած լինել, որ կապահովւի արդարադատութիւնը եւ օրինականութիւնը»,- ասել է Կուէլարի օգնականը:

Ամերիկեան լրատւական հեռուստաալիքը նաեւ յիշեցրել է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրւած Կուէլարը, որը Կոնգրեսում է 2005 թւականից, եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի յանձնախմբի համանախագահը: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտօնեաների, այդ թւում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովի հետ:

Իսկ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը այս դէպքի առնչութեամբ Ֆէյսբուքում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի երկարամեայ դեսպան Սուլէյմանովը ՀԴԲ գործակալների խուզարկութիւնից եւ ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների վերաբերեալ դաշնային խոշոր քրէական հետաքննութիւնից «մէկ քայլ առաջ» լքել է քաղաքը: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի՝ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների վերաբերեալ տեղեկութիւնը վաղուց «բաց գաղտնիք» է եղել վաշինգտոնեան շրջանակներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։