ԱՄՆ-ից Ուկրայինային յատկացվող լրացուցիչ ռազմական օգնութեան առաջին խմբաքանակը հասել է Կիեւ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Կոմերսանտ»-ը:
«alikonline.ir»- ԱՄՆ-ից Ուկրայինային յատկացվող լրացուցիչ ռազմական օգնութեան առաջին խմբաքանակը հասել է Կիեւ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Կոմերսանտ»-ը:
«Ռազմական օգնութիւնը ներառում է մօտ 90 տոննա մահացու զէնք, այդ թւում՝ Ուկրայինայի՝ ռազմաճակատում գտնւող պաշտպանների համար նախատեսւած զինամթերք: Այս օգնութիւնը ցոյց է տալիս ԱՄՆ-ի հաւատարմութիւնն Ուկրայինայի պաշտպանունակութեան ամրապնդմանը՝ Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին»,- ասւում է դեսպանատան հաղորդագրութեան մէջ:
Ուկրայինան աւելի վաղ յայտնել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ օգնութիւն է յատկացրել երկրին 200 մլն դոլարի չափով՝ պաշտպանական կարիքների համար: CNN-ի տւեալներով՝ Վաշինգտոնը մտադիր է զէնք, զինամթերք, բժշկական սարքաւորումներ եւ ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ փոխանցել: 2021 թւականին ԱՄՆ-ի կողմից Ուկրայինային յատկացւած ռազմական օգնութեան ընդհանուր ծաւալը հասել է ռեկորդային 650 մլն դոլարի: