Հա

Քաղաքական

22/01/2022 - 11:46

««Նէոօսմանիզմը» չի կարող լինել Արեւմտեան Բալկանների ապագան». Դենդիաս

Արեւմտեան Բալկանները պէտք է նայեն ապագային, ոչ թէ անցեալին. յայտարարել է Յունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կոսովոյի իր գործընկեր Դոնիկա Գերւալայի հետ հանդիպումից յետոյ:

«alikonline.ir»- Արեւմտեան Բալկանները պէտք է նայեն ապագային, ոչ թէ անցեալին. յայտարարել է Յունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կոսովոյի իր գործընկեր Դոնիկա Գերւալայի հետ հանդիպումից յետոյ. հաղորդում է Yerkir.am-ը:

«Տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ լաւ յարաբերութիւնները կարեւոր են»,- ասել է նա՝ յաւելելով, որ միակ ճիշտ ճանապարհը եւրոպական ուղին է եւ լուսաւոր արժէքների ընդունումը, ինչպիսիք են ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքները եւ օրէնքի գերակայութիւնը։

«Անհնար է վերադառնալ 19-րդ դար, ոչ մի կերպ հնարաւոր չէ ընտրել նէոօսմանիզմը, որը կարծես թէ ձեւաւորւում է մեր հարեւանութեամբ», - ասել է Դենդիասը:

Նա նշել է, որ Յունաստանը միշտ կաջակցի տարածաշրջանում համագործակցութեան եւ խաղաղութեան կամուրջներ կառուցելու ջանքերին եւ, որպէս Բալկանների առաջին երկիր, որը միացել է ԵՄ-ին, իրեն պարտաւորւած է զգում օգնելու ողջ տարածաշրջանին` դառնալու եւրոպական ընտանիքի մաս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։