Հա

Քաղաքական

22/01/2022 - 13:10

«ՌԴ-ի հետ ռազմական բախման դէպքում Ուկրայինային գազը կը բաւարարի ընդամենը մէկ շաբաթ». Reuters

Ուկրայինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտութեան պարագայում բնակչութեանը եւ կարեւոր ռազմական ենթակառուծւածքները գազով կարող է ապահովել 5-7 օր. հաղորդում է Tert.am-ը:

«alikonline.ir»- Ուկրայինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտութեան պարագայում բնակչութեանը եւ կարեւոր ռազմական ենթակառուծւածքները գազով կարող է ապահովել 5-7 օր. հաղորդում է Tert.am-ը:
Ինչպէս փոխանցում է Reuters գործակալութիւնը՝ յղում անելով իր աղբիւրին, դա տեղի կունենայ, եթէ դադարեցւի գազի տարանցիկ մատակարարումը եւ աւերւեն տարանցիկ գազատարները:
Ժամկէտը կախւած է եղանակային եւ այլ պայմաններից: Գործակալութեան տւեալներով՝ այն կարելի է երկարաձգել միայն մի քանի օրով՝ արդիւնաբերութեան հատւածին գազի մատակարարումը դադարեցնելու հաշւին:
Աղբիւրը նշում է, որ հնարաւոր է օրական մինչեւ 40 մլն խորանարդ մետր գազի ներկրում ապահովել, սակայն Եւրոպայում չկան ազատ ռեսուրսներ:
Աղբիւրն ընդգծում է, որ Ուկրայինայի կախւածութիւնը բենզինի եւ դիզելի ներկրումից: Բենզինի 50 տոկոսը ներկրւում է Բելառուսից: Դիզելային վառելիքի 30 տոկոսը ներկրւում է Ռուսաստանից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։