Հա

Քաղաքական

23/01/2022 - 08:38

Ձերբակալւել է Էրդողանին ուղիղ եթերում վիրաւորած թուրք լրագրողը

Թուրք լրագրողուհի Սեդէֆ Քաբաշը ձերբակալւել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցէին ուղիղ եթերում հնչեցրած վիրաւորական արտայայտութիւնների համար, նրա խօսքերը լայն արձագանգ են գտել սոցիալական ցանցերում: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով CNN Turk-ին։

«alikonline.ir»- Թուրք լրագրողուհի Սեդէֆ Քաբաշը ձերբակալւել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցէին ուղիղ եթերում հնչեցրած վիրաւորական արտայայտութիւնների համար, նրա խօսքերը լայն արձագանգ են գտել սոցիալական ցանցերում: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով CNN Turk-ին։

Լրագրողն ուղիղ եթերում վիրաւորական ասացւածք է մէջբերել պալատում գտնւող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականութեան համատեքստում։ Նրա խօսքերը լայն արձագանգ են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտօնեաներ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչներ հրապարակավ կոշտ են արձագանգել լրագրողի խօսքերին։ Մասնաւորապէս, իշխող կուսակցութեան մամուլի քարտուղար Օմէր Չելիքն ասել է, որ լրագրողի ասածը ոչ թէ ընդդիմադիր դիրքորոշման ներկայացում է, այլ «անբարոյականութիւն ու յիմարութիւն»։ Ռադիոյի եւ հեռուստատեսութեան բարձրագոյն խորհուրդը (RTÜK) նաեւ հետաքննութիւն է սկսել այն հեռուստաալիքի դէմ, որի եթերից խօսել է Քաբաշը։

«Դատարանը վճիռ է կայացրել Սեդէֆ Քաբաշի ձերբակալման վերաբերեալ»,- յայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։