«Circle Foundation»-ի կողմից անցկացւած վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրայինայի դէմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողութեան հետեւանքները մեծ եւ անդառնալի կը լինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել: Գրում է «Ermenihaber.am»-ը:
«alikonline.ir»- «Circle Foundation»-ի կողմից անցկացւած վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրայինայի դէմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողութեան հետեւանքները մեծ եւ անդառնալի կը լինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել: Գրում է «Ermenihaber.am»-ը:
Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրայինայում կամ Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ որեւէ ռազմական բախում կամ պատերազմ լինի՝ Քալընը վերահաստատել է, որ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրայինայի տարածքային ամբողջականութեանը, քաղաքական ինքնիշխանութեանը:
Խօսելով խնդրի լուծման ուղղութեամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընը յայտնել է, որ Էրդողանը այդ շրջանակներում խօսում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Ուկրայինայի նախագահ Զելենսկու հետ:
«Եթէ նույնիսկ ցանկանան (Պուտինը եւ Զելենսկին), նրանց երկուսին էլ հրաւիրել է (Էրդողանը) Թուրքիա՝ հանդիպում կազմակերպելու եւ նրանց միջեւ խնդիրներն ու տարաձայնութիւնները լուծելու համար: Թուրքիան պատրաստ է հնարաւոր ցանկացած դեր ստանձնել Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ լարւածութիւնը նվազեցնելու համար: Սա անում ենք թէ՛ որպէս Ռուսաստանի եւ Ուկրայինայի բարեկամ, թէ՛ որպէս ՆԱՏՕ-ի դաշնակից»,- պատմել է Քալընը։
Քալընը նաեւ յայտնել է, որ Էրդողանը մի քանի շաբաթից կը մեկնի Ուկրայինա եւ կը հանդիպի նախագահ Զելենսկու հետ: