Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի անդամները ջանքեր են գործարդրում Միջուկային գործարքի շարունականութեան ապահովման համար երաշխիքներ ստանալու ուղղութեամբ:
«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի անդամները ջանքեր են գործարդրում Միջուկային գործարքի շարունականութեան ապահովման համար երաշխիքներ ստանալու ուղղութեամբ:
4+1 երկրների բանակցութիւնների աւարտից յետոյ Ուլեանովը՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ հնարաւո՞ր է արդեօք վստահել Արեւմտեան երկրներին, ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականութեան գործադրման, եւ Միջուկային գործարքից դուրս գալու պայմանները նկատի առնելով, նա նշել է. «Մենք խորապէս գիտակցում ենք, որ ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութեան հետեւանքով տուժած Իրանի մտահոգութիւնները, եւ փորձում ենք իրավիճակի բարելաւման ուղղութեամբ երաշխիքներ ստանալ»:
Ինչ վերաբերում է Միջուկային գործարքի բանակցութիւնների վերջին զարգացումներին, ապա ռուս բարձրաստիճան դիւանագէտը նշել է, որ համաձայնագրի վերականգման ուղղութեամբ բանակցութիւններն քայլ առ քայլ առաջընթաց են արձանագրում, եւ մենք արդիւնաւէտ հանդիպումներ ենք ունեցել գործընթացի մասնակիցների հետ՝ տարբեր ձեւաչափերով:
Ռուսաստանի ներկայացուցիչը գոհունակութիւն է յայտնել բանակցային գործընթացի զարգացման վերաբերեալ, սակայն նշել է, որ Մոսկւան դէմ է գործընթացի տեմպերի կեղծ արագացման՝ ԱՄՆ-ի փորձերին:
Այնուամենայնիւ, նա յաւելել է, որ բանակցութիւնները չեն կարող ամիսներ ձգձգել, եւ անհրաժեշտ է քննարկումներն՝ արիւնաւորւել մինչեւ փետրւար ամիսը: