Հա

Քաղաքական

27/01/2022 - 11:45

«Փորձ է արւում մեղաւորի գտնել անցեալ եւ ապագայում անխուսափելի պարտութիւնների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը». Regnum  

Հայաստանի նախագահի հրաժարականի յայտարարութիւնը սենսացիա չդարձաւ: Իրական իշխանութիւնն ու լիազօրութիւնները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարութեանը, որը, չնայած ներքին քաղաքականութեան տապալումներին եւ անգամ 2020 թւականին պատերազմում կրած պարտութեանը, գլխաւորում է Նիկոլ Փաշինեանը: Այս մասին գրում է Regnum գործակալութեան յօդւածագիր Ալեքսանդր Սաւելեւը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը:

«alikonline.ir» - Հայաստանի նախագահի հրաժարականի յայտարարութիւնը սենսացիա չդարձաւ: Իրական իշխանութիւնն ու լիազօրութիւնները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարութեանը, որը, չնայած ներքին քաղաքականութեան տապալումներին եւ անգամ 2020 թւականին պատերազմում կրած պարտութեանը, գլխաւորում է Նիկոլ Փաշինեանը: Այս մասին գրում է Regnum գործակալութեան յօդւածագիր Ալեքսանդր Սաւելեւը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Հեղինակը նկատում է, որ Արմէն Սարգսեանը նախկինում եւս զերծ է մնացել ոչ միայն որոշումներ ընդունելուց, այլեւ քաղաքկան յայտարարութիւններ անելուց, որոնք կարող էին ազդել հայ ժողովրդի մտածելակերպի ձեւաւորման վրայ, անգամ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցում:

Արդիւնքը յայտնի է. բանակցութիւնները խափանւել են Փաշինեանի ակնյայտ սադրիչ յայտարարութիւններով:

Հեղինակը կարծում է, որ Սարգսեանի հրաժարականն ուշացած է, քանի որ նա Փաշինեանի հետ կիսում է պատերազմում կրած պարտութեան պատասխանատւութիւնը:

Այժմ արդէն ՀՀ նախկին նախագահը փորձում է հրաժարականով իր վրայից հանել պատասխանատւութիւնը ոչ միայն պարտւած պատերազմի համար, այլեւ դրա հետեւանքների:

Արմէն Սարգսեանն իր յայտարարութեան մէջ հրաժարականը խորամանկօրէն բացատրում է իրական լիազօրութիւնների բացակայութեամբ՝ չնշելով, թէ որ:

Ըստ յօդւածագրի՝ Սարգսեանի յայտարարութիւնն այնպիսի տպաւորութիւն է ստեղծել, որ փորձ է արւում գտնել մեղաւորի անցեալ եւ ապագայում արդէն անխուսափելի պարտութիւնների համար:

«Հայաստանին ծանր ժամանակներ են սպասւում, երկրի ղեկավարութեան՝ բանակցելու ունակութիւններից զուրկ լինելը բնորոշել է ոչ միայն պոպուլիստ Փաշինեանը, այլեւ երկրի ողջ ինտելեկտուալ-քաղաքական էլիտան, որի ներկայացուցիչներից շատերն այժմ փորձում են իրենց ուսերից թօթափել պատասխանատւութիւնը: Նրանցից մէկն էլ Արմէն Սարգսեանն է»,- նկատում է հեղինակը:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։