Հա

Քաղաքական

02/02/2022 - 13:05

«Յոյս ունենք, որ Հայաստանը կը գնահատի իրեն մեկնւած՝ թուրք-ադրբեջանական խաղաղութեան ձեռքը». Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը յոյս է յայտնել, որ Հայաստանը «պատշաճ կերպով կը գնահատի» Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրեն մեկնւած «խաղաղութեան ձեռքը»: Այս մասին նա յայտարարել է Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ բանակցութիւններից յետոյ:

«alikonline.ir» - Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը յոյս է յայտնել, որ Հայաստանը «պատշաճ կերպով կը գնահատի» Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրեն մեկնւած «խաղաղութեան ձեռքը»: Այս մասին նա յայտարարել է Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ բանակցութիւններից յետոյ. հաղորդում է Yerkir.am-ը:

«Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների բանակցութիւններից յետոյ խաղաղութեան ձեռքը մեկնւեց Հայաստանին։ Յուսով ենք, որ այս խաղաղ քայլը պատշաճ կերպով կը գնահատւի։ Այսպիսով՝ մենք ձգտում ենք ապահովել, որ խաղաղութիւնն ու բարգաւաճումը տիրի ոչ միայն Ադրբեջանում եւ Հայաստանում, կամ Հայաստանում ու Թուրքիայում, այլ նաեւ ամբողջ Կովկասում»,- ըստ Anadolu-ի՝ ասել է Թուրքիայի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարը։

Աքարը նաև նշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային յարաբերութիւնների վերաբերեալ, այսպէս կոչւած, «Շուշիի հռչակագրի» կարեւորութիւնը. «Շուշիի հռչակագիրը փաստաթուղթ է, որը որոշում է մեր ուղին եւ ռազմավարութիւնը»:

Աքարի խօսքով՝ այս փաստաթղթի հիման վրայ Անկարան եւ Բաքուն քայլեր են ձեռնարկում պաշտպանական համագործակցութեան ընդլայնման ուղղութեամբ, ներառեալ՝ համագործակցութիւնը ռազմական պատրաստութեան, պաշտպանական արդիւնաբերութեան եւ զինւած ուժերի վերազինման ոլորտում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։