Հա

Քաղաքական

14/02/2022 - 10:40

«Որոշիչ դրական միտում ենք արձանագրել բանակցութիւնների ուղղութեամբ». Ուլեանով

Վիեննայի բանակցութիւններին մասնակից եւ Միջուկային գործարքին անդամակցող երկրների ներկայացուցիչները, Իրանից բացի, Վիեննայում, երէկ հանդիպել են քննարկելու համար բանակցութիւնների վերաբերեալ վերջին զարգացումները, եւ ամփոփելու իրավիճակը:

«alikonline.ir»- Վիեննայի բանակցութիւններին մասնակից եւ Միջուկային գործարքին անդամակցող երկրների ներկայացուցիչները, Իրանից բացի, Վիեննայում, երէկ հանդիպել են քննարկելու համար բանակցութիւնների վերաբերեալ վերջին զարգացումները, եւ ամփոփելու իրավիճակը: Այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը:

«Միջուկային գործարքին անդամակցող երկրների ներկայացուցիչները. Թեհրանից բացի եւ ԱՄՆ-ն, երէկ երեկոյեան հանդիպել են ամփոփելու Վիեննայի բանակցութիւնները:

Բոլոր եզրակացութիւնները դրական էին, եւ որոշիչ դրական միտում արձանագրեցինք բանակցութիւնների արդիւնաւորման ուղղութեամբ»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։