Պատասխանելով Յունաստանի՝ ապառազմականացւած կարգավիճակով կղզիները զինելու մասին լրագրողների հարցին՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Մենք չենք լռելու ապառազմականացւած կարգավիճակ ունեցող կղզիներում ռազմական գործողութիւնների եւ պայմանաւորւածութիւնների խախտման հարցում:
«alikonline.ir»- Պատասխանելով Յունաստանի՝ ապառազմականացւած կարգավիճակով կղզիները զինելու մասին լրագրողների հարցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք չենք լռելու ապառազմականացւած կարգավիճակ ունեցող կղզիներում ռազմական գործողութիւնների եւ պայմանաւորւածութիւնների խախտման հարցում: Մենք, փաստօրէն, այդ հարցը մտցրել ենք ՄԱԿ-ի օրակարգ, եւ մեր ԱԳՆ-ն զգուշացում է արել նրանց (յոյներին)։ Ինչպէս գիտէք, կղզիների հարցը մնում է վիճելի։ Նրանք կարող են ստիպել մեզ բարձրացնել այս վիճելի հարցերը։ Մեր նախարարը նրանց ցածր մակարդակի զգուշացում է տւել, որպէսզի չստիպեն մեզ բացել այս հարցերը քննարկման համար»։
Յունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Էրդողանի խօսքերին. «Ներկայումս, երբ ՆԱՏՕ-ի ներսում համերաշխութեան մեծ կարիք կայ, Թուրքիան նախընտրում է կիրառել բառեր, որոնք վիճարկում են Յունաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։ Այս յայտարարութիւնները կասկածի տակ են դնում Թուրքիայի հաւատարմութիւնը ՆԱՏՕ-ին»: