Հա

Քաղաքական

26/02/2022 - 13:05

«Ուկրայինայում պատերազմը երկար կը տեւի, պէտք է պատրաստւենք»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, խօսելով Ուկրայինայի հակամարտութեան մասին, ասել է, որ «պատերազմը երկար կը տեւի» եւ յորդորել է պատրաստւել Եւրոպայի համար երկարաժամկէտ հետեւանքներին։ 

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, խօսելով Ուկրայինայի հակամարտութեան մասին, ասել է, որ «պատերազմը երկար կը տեւի» եւ յորդորել է պատրաստւել Եւրոպայի համար երկարաժամկէտ հետեւանքներին։ Գրում է «Արմենպրես»-ը:

«Այս ճգնաժամը երկար է տեւելու, այս պատերազմը երկար է լինելու, եւ դրա հետ կապւած բոլոր ճգնաժամերը նոյնպէս կը շարունակւեն։ Ուստի մենք պէտք է պատրաստւենք»,- գիւղատնտեսական ցուցահանդէսի ժամանակ յայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։

«Պատերազմը վերադարձել է Եւրոպա: Այս պատերազմը դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրութիւնը: Մենք պէտք է փորձենք կառուցել խաղաղութիւն եւ պաշտպանել այն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, կիրառել պատժամիջոցներ եւ շարունակել այս պայքարը»,- յայտարարել է Էմանուէլ Մակրոնը՝ իր համերաշխութիւն յայտնելով Ուկրայինային։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հետեւանքներն առաջին հերթին կազդեն ֆրանսիական ապրանքների արտահանման վրայ, ինչը կազդի սննդի եւ գիւղատնտեսութեան արդիւնաբերութեան խոշոր ձեռնարկութիւնների վրայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։