Հա

Քաղաքական

03/03/2022 - 12:25

Բայդէնը յայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բանաձեւը վկայում է Պուտինի «մեկուսացման» մասին

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ողջունել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրայինա՝ յայտարարելով, որ դա վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մեկուսացման» մասին։ 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ողջունել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրայինա՝ յայտարարելով, որ դա վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մեկուսացման» մասին։ Գրում է News.am-ը:

«Ես յարգանքի տուրք եմ մատուցում Միաւորւած ազգերի կազմակերպութեան անդամ երկրներին այս պատմական նստաշրջանը հիւրընկալելու համար: Քւէարկութիւնը բացայայտում է Պուտինի մեկուսացումը։ Այն նաեւ պատասխանատւութիւն է դնում Բելառուսի վրայ՝ այս պատերազմում իր անընդունելի մասնակցութեան համար»,- ասւում է Բայդէնի յայտարարութեան մէջ։

«ՄԱԿ-ի այս էքստրաօրդինար քայլը ցոյց է տալիս գլոբալ վրդովմունքի չափն ինքնիշխան հարեւանի վրայ Ռուսաստանի սարսափելի յարձակման նկատմամբ եւ աննախադէպ գլոբալ միասնութիւնը»,- յաւելել է նա:

Բանաձեւին կողմ է քւէարկել 141, ձեռնպահ է մնացել 35 եւ դէմ է քւէարկել հինգ երկիր։

Բանաձեւին դէմ են քւէարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան եւ Հիւսիսային Կորէան։

Բանաձեւը «պահանջում է Ռուսաստանի Դաշնութիւնից անյապաղ, ամբողջութեամբ եւ անվերապահօրէն դուրս բերել իր ամբողջ զինւած ուժերն Ուկրայինայի տարածքից՝ իր միջազգայնօրէն ճանաչւած սահմաններում»։

Բայդէնն իր յայտարարության մէջ կրկնել է, որ ագրեսիայի համար «մեղաւոր» է միայն Ռուսաստանը։ «Ռուսաստանն է պատասխանատու մարդու իրաւունքների կործանարար խախտումների եւ միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որը մենք տեսնում ենք Ուկրայինայում իրական ժամանակում։ Այստեղ արդարացումների կամ երկիմաստութեան տեղ չկայ։ Մեղաւոր է Ռուսաստանը»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։