Ուկրայինայում հրադադարը գլխաւոր պայմանն է Կիեւի եւ Մոսկւայի բանակցութիւններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) ղեկավար Ժան Իւ Լէ Դրիանը:
«alikonline.ir» - Ուկրայինայում հրադադարը գլխաւոր պայմանն է Կիեւի եւ Մոսկւայի բանակցութիւններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) ղեկավար Ժան Իւ Լէ Դրիանը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
«Առանց հրադադարի չի կարելի անցնել իսկական բանակցութիւնների»,- ասել է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ Լէ Դրիանը նշել է Ֆրանսիայի միջնորդական դերն Ուկրայինայի ճգնաժամի յաղթահարման գործում:
«Չնայած իրադրութեան ամբողջ լրջութեանը, մենք պէտք է պահպանենեք երկխօսութեան ուղիները Ռուսաստանի հետ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարութեան ղեկավարը: Նրա խօսքով՝ «դա առաւել եւս կարեւոր է, առայժմ Ուկրայինայի եւ Ռուսաստանի ղեկավարներն անմիջականօրէն չեն խօսում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: