Հա

Քաղաքական

29/03/2022 - 07:59

Հայկական եւ յունական լոբբին ճնշում են, որպէսզի ԱՄՆ-ն F-16 կործանիչներ չվաճառի Թուրքիային

Թուրքիայի պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Յուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրոյցում յայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆ-ի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խօսել են ամերիկացի գործընկերների հետ, որից յետոյ ամերիկեան կողմը 2 անգամ պատւիրակութիւն է գործուղել Թուրքիա։ 

«alikonline.ir» - Թուրքիայի պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Յուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրոյցում յայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆ-ի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խօսել են ամերիկացի գործընկերների հետ, որից յետոյ ամերիկեան կողմը 2 անգամ պատւիրակութիւն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատւիրակութիւնների ձեւաչափով, որոնք, ըստ Յուլուսի Աքարի, անցել են բաւականին դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Գրում է Ermenihaber.am-ը։

«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրոյթում է»,- պարզաբանել է նախարարը։

Քննարկումների արդիւնքները ամերիկեան կողմը կամփոփի եւ կը ներկայացնի Միացեալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հաւանութիւնը։ Անկարան էլ ուշի ուշով հետեւելու է գործընթացի հետագայ հունին։

Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միաւոր F-16 կործանիչների նորագոյն տարբերակից՝ Block 70-ից, եւ արդիականացնել իր օդուժը։

Թուրքական աղբիւրը շեշտում է, որ նախատեսւում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական եւ յունական լոբբին ճնշում են բանեցնում գործընթացի վրայ, որպէսզի ԱՄՆ Կոնգրեսը հաւանութիւն չտայ ու վաճառքը չկատարւի։

 

Յարակից լուրեր

  • Էրդողանը երկրորդ փուլով ընտրւեց Թուրքիայի նախագահ
    Էրդողանը երկրորդ փուլով ընտրւեց Թուրքիայի նախագահ

    Թուրքիայում նախագահական ընտրութիւնների երկրորդր փուլի քւէարկութեան արդիւնքներով նախագահ է ընտրւել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

  • Էրդողանը քաղաքական ինտրիգների մէջ գրոսմայստեր է. ի՞նչ կը լինի ընտրութիւնների 2-րդ փուլում
    Էրդողանը քաղաքական ինտրիգների մէջ գրոսմայստեր է. ի՞նչ կը լինի ընտրութիւնների 2-րդ փուլում

    Ճիշտ ժամանակին դաւաճանել՝ նշանակում է կանխատեսել, յաղթողներին էլ չեն դատում... Այս սկզբունքով էր առաջնորդւում Թուրքիայի նախագահական մրցավազքի «երրորդ համարը»։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհեանն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրութիւններին։

  • Էրտողանի վերընտրութեան ուրուականը
    Էրտողանի վերընտրութեան ուրուականը

    Մայիս 14-ին տեղի ունեցան Թուրքիոյ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնները։ Գործող նախագահ Էրտողանը ապահովեց քուէներուն 49,24 առ հարիւրը, քեմալական Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըճտարօղլուն՝ 45,07 առ հարիւրը, իսկ ԱԹԱ դաշինքի թեկնածու Սինան Օղանը՝ 5,17 առ հարիւրը։ Մայիս 28-ին տեղի պիտի ունենայ նախագահական ընտրութեան երկրորդ փուլը՝ նկատի ունենալով, որ թեկնածուներէն ոչ ոք անցած է քուէներու 50 առ հարիւրի շէմը։

  • Ակնարկ. Երկրորդ փուլի արդիւնքէն անկախ
    Ակնարկ. Երկրորդ փուլի արդիւնքէն անկախ

    Թուրքիոյ համապետական ընտրութիւններու խորհրդարանական պատկերը պարզ է: Կայ յստակ համաձայնական մեծամասնութիւն: Էրտողանի վերընտրուելու պարագային այս մեծամասնութիւնը աւելի կ՛ամրապնդէ նախագահական համակարգով ղեկավարուող Թուրքիան: Ներքին առումով Էրտողանը կ՛ունենայ օրէնսդիրի հեզասահ համաձայնութիւնները նախագահական գերլիազօրութիւնները կատարելու ընթացքին: Քըլըչտարօղլուն խոստացած էր ընտրուելու պարագային հետամուտ ըլլալ Սահմանադրական հիմնական փոփոխութիւններ իրականացնելու եւ համակարգը դարձնելու խորհրդարանական, փոխհակակշիռ հաստատութիւններու կայացման առաջադրանքով:

  • Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում վատատես չէ
    Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում վատատես չէ

    Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը կարծում է, որ Թուրքիայի նախագահի ընտրութիւններում այս կամ այն թեկնածուի յաղթանակը որեւէ կերպ լրջօրէն չի ազդելու հայ համայնքի գործունէութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։