Հա

Քաղաքական

02/05/2022 - 13:00

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կը տայ դաշնակիցներից մէկի վրայ յարձակման դէպքում». Չաւուշօղլու

Հիւսիսատլանտեան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կը տայ դաշնակիցներից մէկի վրայ յարձակման դէպքում։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայութեան արդիւնքներով։ 

«alikonline.ir» - Հիւսիսատլանտեան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կը տայ դաշնակիցներից մէկի վրայ յարձակման դէպքում։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայութեան արդիւնքներով։ Գրում է Tert.am-ը:

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է»,- Sabah-ին յայտնել է դիւանագէտը՝ պատասխանելով Բալթեան երկրներին զէնքի մատակարարումների վերաբերեալ հարցին։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հիւսիսատլանտեան դաշինքը չի պատրաստւում միջամտել Ուկրայինայի հակամարտութեանը։

«Բայց եթէ որեւէ դաշնակցի վրայ նոյնիսկ ամենաչնչին յարձակում լինի, մենք համապատասխան կերպով կը պատասխանենք»,- ասել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։