Հա

Քաղաքական

11/05/2022 - 10:30

ԱՀԿ-ի ղեկավարը COVID-19-ի հանդէպ Չինաստանի բացարձակ անհանդուրժողականութեան քաղաքականութիւնը «անկայուն է» համարում

ԱՀԿ-ի ղեկավարը COVID-19-ի հանդեպ Չինաստանի բացարձակ անհանդուրժողականութեան քաղաքականութիւնը «անկայուն է» համարում։

«alikonline.ir» - ԱՀԿ-ի ղեկավարը COVID-19-ի հանդեպ Չինաստանի բացարձակ անհանդուրժողականութեան քաղաքականութիւնը «անկայուն է» համարում։

«Մենք չենք կարծում, որ դա կայուն է՝ հաշւի առնելով վիրուսի պահւածքը»,- լրատւամիջոցների համար ճեպազրոյցում ասել է ԱՀԿ գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը, ըստ News.am-ի՝ յայտնում է Reuters-ը:

Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ տնօրէն Մայք Ռայանն իր հերթին նշել է, որ մարդու իրաւունքների վրայ «զրոյական COVID»-ի քաղաքականութեան ազդեցութիւնը նոյնպէս պէտք է հաշւի առնել՝ երկրի տնտեսութեան վրայ COVID-ի ցանկացած քաղաքականութեան ազդեցութեան հետ մէկտեղ։

Նա նաեւ նշել է, որ Չինաստանը 15000 մահ է գրանցել այն ժամանակւանից, երբ վիրուսը 2019 թւականի վերջին առաջին անգամ ի յայտ եկաւ Ուհան քաղաքում․ սա համեմատաբար փոքր թիւ է համեմատած ԱՄՆ-ում 999475-ի եւ Հնդկաստանում աւելի քան 500000-ի հետ: Դա նկատի ունենալով, նշել է Ռայանը, հասկանալի է, որ աշխարհի ամենախիտ բնակեցւած երկրներից մէկը կը ցանկանայ կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային վարակը զսպելու համար։

Այնուամենայնիւ, COVID-19-ի դէմ պայքարի Չինաստանի քաղաքականութիւնը քննադատութեան է արժանացրել եւ գիտնականների, եւ երկրի քաղաքացիների կողմից:

Շարունակւող բռնկումները նաեւ ընդգծում են, թէ որքան դժւար է դադարեցնել խիստ վարակիչ «Օմիկրոն» տարբերակի տարածումը:

«Զրոյական COVID»-ի քաղաքականութեան անւան տակ իշխանութիւնները արգելափակում են մեծ բնակավայրերը՝ վիրուսի տարածումը դադարեցնելու համար՝ ի պատասխան կորոնավիրուսի ցանկացած բռնկման, նոյնիսկ եթէ դէպքերի թիւը քիչ է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։